Մայրենիի փետրվարյան ֆլեշմոբի պատասխաններից

Հորինի՛րայնպիսի սուտ, որ ասենք սուտ է։

Լիա Մարտիրոսյան — Իմ տունը վառվել է, ես շատ ուրախ եմ:

Մարկ Խալաթյան — Ես մի օր չեմ շնչել։

Մանե Եղիազարյան — Գիշերը արևը ուժեղ փայլում էր։

Մոնիկա Սուքիասյան — Ես փոքր չեմ եղել։

Մարկ Հովեյան — Այս դպրոցը ինձ Հարյուր հազար դրամ է պարտք:

Եգոր Պետրոսյան — Արջը իրականում մարդ է։

Եվա Հակոբյան — Մեր բակի սագերը գնացին թատրոն։

Աննա Բարսեղյան — Իմ տնային աաջադրանքը կատարել է իմ գրիչը։

Ռաֆայել Այվազյան — Ես ութ տարեկան եմ և արդեն սովորում եմ 10րդ դասարանում։

Դավիթ Մնացականյան — Ես եղել եմ արևի վրա։

Մարիա Տեր-Ստեփանյան — Ես ունեմ 20 գլուխ

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և հորինի՛ր փոքրիկ պատմություն։

Մարկ Խալաթյան

Ձախորդ Հուռին, Անհաղթ հիմարն ու Անխելք աքլորը

Մի օր Ձախորդ Հուռին գնացել էր Անխելք աքլորի տուն։ Ձախորդ Հուռին հարցրեց․ դու անխելքություն ես արել, որովհետև դու նեղացրել ես Անհաղթ հիմարին։ Ու դու պետք է գնաս ու ներողություն խնդրես նրանից։ Անխելք աքլորը լսեց ու գնաց ներողություն խնդրեց Անհաղթ հիմարից։

Մանե Եղիազարյան

Անխելք աքլորը
Մի անգամ, մի աքլոր ման էր գալիս սարերում, մեկ էլ տեսնում է մի մեծ ծառ։ Ծառի վրա մի կապիկ, մենակ նստած, բանան էր ուտում։ Աքլորի համար բանանը անսովոր և տարօրինակ միրգ էր։ Նա որոշում է անպայման փորձել բանան։ Աքլորը հարցնում է կապիկին․ «Իմ բարեկամ, որտեղի՞ց ես վերցրել այս տարօրինակ միրգը»։ Կապիկը զարմացած նայում է ալքորին և որոշում կատակել․ «Սա բանան է։ Այն աճում է հողի տակ։ Պետք է լավ փնտրես, որ գտնես։» Այդ օրվանից անխելք աքլորը ամբողջ օրը գլուխը կախ քուջուջ է անում, որ գտնի բանան։

Մոնիկա Սուքիասյան

Անխելք աքլորը

Մի հավաբնում հավերի հետ մի անխելք աքլոր էր քուջուջ անում,կոտրելով բոլոր ձվերը:

Մարկ Հովեյան

Անհաղթ Հիմարը
Լինում է չի լինում, մի հիմար է լինում: Այս հիմարը միշտ իր ընկերների հետ խաղալիս պարտվում է: Եվ մի օր տուն գալու ճանապարհին մտածում է, մտածում, թե ինչպես հաղթի իր ընկերներին, չի կարողանում հասկանալ: Հիմարը գնում է իր հայրիկի մոտ և հարցնում.

-Հայրիկ, ամեն անգամ խաղ խաղալիս իմ ընկերները ինձ հաղթում են, ինչպե՞ս անեմ, որ ես նրանց հաղթեմ:
Հայրիկը ասում է.

-Փորձիր խաբել ընկերներիդ խաղի ժամանակ:

-Լավ, հայրիկ, կփորձեմ:
Հաջորդ օրը հիմարը խաղի ժամանակ խաբելով հաղթում է և նրան կոչում են Անհաղթ հիմարը:

Եվա Հակոբյան

ԱՆԽԵԼՔ ԱՔԼՈՐԸ
Մեկ օր աքլորը վեր կացավ քնից և որոշեց ծուղրուղու չկանչել։ Ամբողջ գյուղը մնացել էր քնած և ուշացել էին աշխատանքից դպրոցից։ Եկավ մի բալիկ և խնդրեց աքլորից, որ էլ այդպես չանի, որովհետև ինքը շատ է սիրում գնալ դպրոց։ Բայց անխելք աքլորը էլի ու էլի չէր կանչում ծուղրուղու։ Այդ ժամանակ գյուղի բոլոր բնակիչները գնեցին զարթուցիչներ։

Աննա Բարսեղյան

Անխելք աքլորը

Լինում է,չի լինում անխելք աքլոր է լինում։ Մի անգամ ,աքլորը մեծ գարի է գտնում և ուզում է ուտել, հանկարծ գալիս են մուկ եղբայրները։ Նրանք աքլորին ասացին,որ դա գարի չէ, այլ քար է։Աքլորն էլ հավատում է , որովհետև նա անխելք էր։ Մկները գարին վերցնում են և գոհ ու երջանիկ գնում են։

Ռաֆայել Այվազյան

Ձախորդ Հուռին

Լինում է չի լինում, մի աղջիկ է լինում՝ անունը Հուռի։ Էս Աղջիկը շատ անբան ու ձախորդ է լինում։ Համ բան անել չի իմանում , համ էլ էն մի փոքրիկ արած բան էլ ձախողում է։ Մի օր էլ որոշում է գաթա թխի։Խմոր է հունցում,թողնում հանգստանա։Էդ ընթացքում ցախը բերում է տուն,որ վառարանը վառի։Ցախը շարում է ու կրակը վառում։Կրակը խառնելուց մի կտոր վառվող փայտ ընկնում է հատակին։Հուռին չի տեսնում ու գնում է գաթայի խմորը բացելու։Մեկ էլ հանկարծ տեսնում է ,որ կրակը արդեն առաստաղին է հասել։Շնչակտուր,խեղդվելով դուրս է փախչում ու շվարած կանգնում։Կրակը արագ տարածվում է ու ամբողջ տունը վառվում է։

Դավիթ Մնացականյան

Լինում է չի լի ու մի անխելք աքլոր է լինում։ Նա ոչինչ անել չի իմանում, այդ պատճառով կոչում էին Անխելք աքլոր։

Մարիա Տեր-Ստեփանյան

Լինում է, չի լինում մի հիմար է լինում։
Այդ հիմարը երազոմ էր տուն ունենալ։
Եվ մի անգամ թագավորը հրաման տվեց․
_ Եթե ինչ-որ մի մարդ տուն չունի թող գա իմ պալատ և միասին ընտրենք տներից մեկը։ Երբ հիմարը լսեց այդ,միանգամից ճամփա ընկավ, բայց թագավորը այն մարդկանց, որոնք հեշտ հարստության էին ձգտում, որոշել էր իրականում ոչինչ էլ չտալ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s