Ես՝ սեբաստացի ընտանիքի անդամ

Ալեքսանդր Գևորգյանը ամփոփում է «Ելք» ստուգատեսը և պատմում է իր ձեռքբերումների մասին:

67371976_2280422118708532_5546874164553449472_nՈղջույն, ես Ալեքսանդր Գևորգյանն եմ։ Այսօր մի փոքր կպատմեմ, թե ինչ   ձեռքբերումներ եմ ունեցել սեբաստացի ընտանիքի անդամ դառնալուց հետո: Ես դեռ 2 տարեկան էլ չկայի, երբ մուտք գործեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզ, դարձա ավելի ինքնուրույն, կազմակերպված, խելացի։ Ես միշտ հիշում եմ ընկեր Ինգային, ընկեր Բուրիկին, ընկեր Օլյային և միշտ կհիշեմ ընկեր Մանուշակին։

Ընդունվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց, դարձա սեբաստացի մեծ ընտանիքի անդամ։ Նոթբուքը դարձավ իմ ընկերն այն օրվանից, երբ ես ընդունվեցի կրթահամալիր: Ես արդեն երրորդ դասարան  եմ, բայց բավականին լավ տիրապետում եմ համակարգչին, աշխատում եմ տարբեր համակարգչային ծրագրերով, վարում եմ իմ անհատական բլոգը։Երբ ընդունվեցի Հյուսիսային դպրոց, ես ձեռք բերեցի տարբեր գիտելիքներ, կարողություններ և հմտություներ։ Ինձ այդ դպրոցը շատ դուր եկավ, օրինակ՝ ինձ դուր եկավ միջավայրը, ընկերներս և ուսուցիչներս։ Ես այնտեղ սովորեցի նկարել, լողալ, հեծանիվ վարել և կավագործությամբ զբաղվել։ Լինելով սեբաստացի ընտանիքի անդամ՝ մասնակցեցի տարբեր ուսումնական ճամփորդությունների, կրթահամալիրյան միջոցառումների, ծեսերի, մասնակից դարձա նախագծային ուսուցման և ես ամեն ամիս մասնակցում եմ առարկայական ֆլեշմոբների, որոնց միջոցով ավելի եմ հարստացնում իմ գիտելիքները։

Երբ ես դառնամ 4-րդ դասարան իմ ուսուցիչը կփոխվի և ամեն մի առարկա կդասավանդի մի ուսուցիչ։ Հուսով եմ 4-րդ դասարանի սկզբում կհաղթահարենք կորոնավիրուսը և 4-րդ դասարանի սկիզբը կմեկնարկենք մեր սիրելի դպրոցում, մեր սիրելի միջավայրում։ Ես վստահ եմ, որ 4-րդ դասարանում էլ կունենամ նույնքան լավ ու բարի ուսուցիչներ և նույնքան հետաքրքիր, շատ ձեռքբերումներով լի ուսումնական տարի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s