Երբ տունը դառնում է դպրոց…

Գրում է ութամյա Եվա Պապյանը

Ողջույն: Գիտենք, որ հիմա արտակարգ իրավիճակ է և բոլորս տանն ենք: Դրա համար էլ ես որոշեցի մի փոքր ձեզ պատմել, թե ինչպե՞ս եմ անցկացնում իմ օրը տանը, գնացինք: Առավոտյան արթնանում եմ, լվացվում եմ, թարմանում, հագնվում և պատրաստվում, որ նախաճաշեմ:

Նախաճաշից հետո բացում եմ համակարգիչս, ստուգում էլեկտրոնային փոստս, որ տեսնեմ օրվա առաջադրանքները:

Հետո սկսվում է մեր տեսադասը, որից հետո արդեն սկսում եմ տնային հանձնարարությունները կատարել:

Որպեսզի օրվա ընթացքում շատ չձանձրանամ, աշխատում եմ շատ ընթերցել, խաղալ ու նաև զբոսնել: Կարդում եմ Ջաննի Ռոդարիի, Հանս Քրիստիան Անդերսենի, Ղազարոս Աղայանի հեքիաթները:img_2020-04-04_22-32-08

Երեկոյան մայրիկիս, հայրիկիս ու տատիկիս հետ խաղում եմ մոնոպոլիա, լոտո, այլ կերպ:

Չեմ մոռանում իմ սիրելի անվաչմուշկներով զբոսանքի մասին՝

Ուզում եմ ասել, որ ուղեղս մարզելու համար նաև մանկական խաչբառ եմ լուծում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, խանութ-խանութ եմ խաղում, որի ժամանակ ուրախ թվաբանություն եմ անում: Սիրում եմ նաև գեղեցիկ երաժշտություն ունկնդրել և նկարել:

Տնային դպրոցի օրերին բավականին ուսումնական տեսանյութեր եմ պատրաստել:

Օրինակ՝   տատիկիս հետ աղվեսախաղ եմ խաղացել,

միջինքի գաթա եմ թխել,

հիգիենայի ստուգատեսին եմ մասնակցել և պատմել կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների մասին:

Նաև մայրիկիս հետ խաղային ֆլեշմոբ եմ արել, խաղացել եմ սիրված կլաս խաղը,

Զատկական նախագծի շրջանակներում Ծաղկազարդի մասին տեղեկություններ եմ առանձնացրել և տեսաբացիկ եմ պատրաստել:

Ձոն նախագծի շրջանակներում մայրիկիս մասին աքրոստիկոս եմ հորինել,  օտար լեզուներով շնորհավորական տեսաբացիկներ եմ նկարել

Գարնանային բացիկ եմ սարքել:

Գարնան մասին եմ պատմել:

Մի կարևոր բան էլ ավելացնեմ: Չեմ մոռացել իմ սիրելի պարի պարապմունքների մասին: Ամեն օր տանը մարմնամարզություն և պարի դաս եմ անում:

Վերջում ուզում եմ խոստովանել, որ չնայած զբաղված լինելուն, միևնույնն է տանը ձանձրալի է: Կարոտում եմ դպրոցս և դասընկերներիս և հույս ունեմ, որ շուտով նորից կհանդիպենք:

 

 

 

Оставьте комментарий