Իրականացման տևողությունը՝ մարտի 4 — ապրիլի 12
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ
Նպատակը՝
Ղ. Աղայան, Ջ. Ռոդարի հեղինակների մանկական ստեղծագործությունների ծանոթացում, խաղ-ուսուցում
Խնդիրները՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբնության, երևակայության, հաղորդակցական, հետազոտական կարողությունների զարգացում։
Ստեղծագործությունների ցանկ
Ղ. Աղայան՝ Մանկական պատմվածքներ, բանաստեղծություններ
Ջաննի Ռոդարի՝
Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով , Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա, Պաղպաղակե դղյակը,Երկիր որտեղ բոլորը կարագից են, Կոնֆետի անձրև, Թե ինչպես կապիկներրը ճամփորդեցին,Շոկոլադե ճանապարհը, Ոչ մի բանից մարդուկը, Թարս հարցեր, Այ քեզ շաբաթ
Ուսումնական գործունեության ձևեր՝
Լեզվագործունեություն՝ ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն
Տեխնոլոգիական գործունեություն՝ Կավագործություն, նկարչություն, տիկնիկագործություն, խոհանոցային գործունեություն
Թատրոն-երաժշտական՝ ստեղծագործությունների խաղ-բեմականացում, շիլափլավի հորինում՝ երաժշտական ազգային երգ ու պարի համադրումով
Ղ. Աղայանի մանկական ստեղծագործությունների հիման վրա ստեղծված տեսանյութեր
Ջ.Ռոդարիի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված տեսանյութեր