Հունվարիկներն ու ճնճուղները

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Օրը՝ Հունվարի 25, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝  Մարմարյա սրահ

Հունվարիկ հարսնքավորներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Ճնճղուկներ` ուսանողներ

 

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր

Հագուստ՝ սպիտակ վերնաշապիկ, մուգ տաբատ, յուրաքանչյուր խումբ իր կերպարային ատրիբուտով`

Հարավային դպրոց-հարսնևորներ
Հյուսիասյին դպրոց-հարսնևորներ`տարազային ատրիբուտներով
Արևմտյան դպրոց-աքլորիկներ
Քոլեջ`Անահիտի սաներ-հարսիկներ ու փեսաներ
Քոլեջ`Փիրուզայի սաներ-աշխատավորներ

Երաժշտություն, սրահ են մտնում հունվարիկները՝ առանձին խմբերով:

1-ին`փոքր​ շրջան-Քոլեջի 5 տարեկաններ

2-րդ`​ մեծ շրջան- Արևմտյան դպրոցի, Հյուսիսային և Հարավային դպրոցների 5 տարեկաններ

Միասնական պար`Թամզարա

Հունվարիկներ—իսկ ո՞ւր են մեր ճնճուղները, վաղուց չենք տեսել նրանց:
Մի ուրիշ հունվարիկ—
Ահա նրանք, տեսեք՝ ինչպես են մրսում…..

Էկրանին տեսանյութում (արդեն տեսագրված), ճնճղուկներ են, որոնքմրսում են ու խեղճ-խեղճ նայում (ամպրոպի, անձրևի ձայն):

Ճնճուղի ձայնը`

 Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Հունվարիկներ `

Եկեք մեր նամակներն ուղարկեք նրանց:

-Եկե՛ք-եկե՛ք:

 Էկրանին՝ 5 տարեկանների նամակներն են ճնճղուկներին, հնչում է նամակների ձայնագրությունները:
Փոխվում է էկրանի տեսանյութը, հայտնվում են ճնճղուկները:ն
 

Լսվում է  ճնճուղի ձայնը`

-Սիրելի Հունվարիկներ, մենք տխրում ենք առանց ձեզ, ուզում ենք ձեզ հետ երգել ու պարել, բայց մենք գտնվում ենք հեռու մի երկրում, և միայն դուք կարող եք մեզ հետ բերել:

Հունվարիկներ`

-Ինչպե՞ս:

Ճնճղուկներ`

-Դուք պետք է բարեմաղթանքներ ասեք, և մենք կթռչենք, կգանք ձեզ մոտ:

Բարեմաղթանքներ՝

Հյուսիսային դպրոց՝

Առավոտուն բարի լուս,

Աստված պահե ամենուս,

Թող դուս գա լուս թշնամուս,

Հարավային դպրոց՝

Առավոտուն բարի լուս,

Բարև՛ ասա բարևուս,

Բարին հասնե արևուս:

Արևմտյան դպրոց՝

Առավոտուն բարի լուս,

Արևն ելավ սարի ուս,

Արի երթանք դար ի դուս:

Քոլեջ՝

Առավոտուն բարի լուս,

Աստված պահե մեր երկուս,

Լո՛ր, ոսկի՛ սուն իմ հոգուս:

Էկրանին շողում է արևը, ճնճղուկները, թափահարում են թևերը՝ գալիս ենք-գալիս ենք…Պարով մտնում են ճնճղուկները, հունվարիկները միանում են նրանց:

Ճնճուղ`
-Ի ՞նչ եք անում այստեղ:

Հունվարիկներ`
Պատրաստվում ենք հարսանիքին:

Ճնճուղ`
-Իսկ ե՞րբ է հարսանիքը:

Հունվարիկներ`
-Վաղը:

Ճնճուղ`
-Որտե՞ղ:

Հունվարիկներ`
-Ագարակում:

Ճնճուղ`
-Դե, եկեք միասին պատրաստվենք:

Հունվարիկներ`
-Եկեք:

Միասնական երգ՝   Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Միասնական երգ`Այ, Ֆոռկա

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
էսօր մեր տուն հարսնիս կա:
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Կոլոտ փեսուն բեղ չկա:
Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
էսօր մեր տուն հարսնիս կա:
Թավեն ծակ է եղ չկա,
Փեսեն եկավ տեղ չկա:
Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
էսօր մեր տուն հարսնիս կա:

Միասնական երգ`Պսակ-պսակ

Պսակ-պսակ
Տիկնի պսակ.
Փեսեն էկավ՝
Լիքը քսակ,
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը
Գեղով մին է…

 

Բոյը՝ չինար,
Մեջքին՝ քամար,
Աչքերը՝ ծով,
Ունքը կամար,
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը
Գեղով մին է…

Միասին արտասանում են՝

Էգ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,
Էգ արևուն տանք բարև,
Տա թագվորին շատ արև,

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագուհուն շատ արև,

Միասնական երգ`Զնկլիկ

Զնկլիկ օրոճ եմ շարել,
Զնկլիկ գոտիս եմ կապել:
Զնկլիկ պատը ծակեցին,
Զնկլիկ հարսին հանեցին :
Տարան թող տանին,
Զատկին կբերեն:
Տարան թող տանին,
Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով,
Զնկլիկ կարմիր սոլերով:
Զնկլիկ նախշուն թաթերով,
Զնկլիկ դեղին մոմերով:
Տարան թող տանին,
Զատկին կբերեն:
Տարան թող տանին,
Զատկին կբերեն:

Ճնճղուկ`

-Ապրեք, ապրեք, իսկ հիմա եկեք միասին պարենք:

Միասնական պար` Թաշկինակներով պար

Հյուրասիրություն` ադիբուդի

 

 

Оставьте комментарий