Դեկտեմբերիկ. «Տիկնիկայինի հանդիսատես»+Մեդիա ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 18, ժամը՝ 10:15-14:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Վայրը՝ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Օրը՝ Դեկտեմբերի 22, ժամը՝ 10:00-14:00

Մասնակիցները`

Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան

Վայրը՝ Խամաճիկների թատրոն,

Ծրագրում՝

  • Ճանապարհի, ժամանակի չափումներ, շարք-տեղ-երեխա հաշվումներ
  • Ամանորյա ծրագրի մասնակցություն, ներկայացման դիտում
  • Քաղաքային թափառումներ՝ «Ամանորյա  Երևանը» ֆոտոպլեների կազմակերպում
  • «Ամանորյա բարեմաղթանքներ՝ Երևանի փողոցներից»  ռադիոթողարկման ձայնագրում 

Նկարագրությունը՝

10:00-ին բաժանվում ենք խմբերի, յուրաքանչյուր խումբ իր հանձնարարույթունն է ստանում, հագնվում ենք, վերցնում՝ ուսումնական գործիքները, ուսապայուսակերը, 10:20, դպրոցի մոտից, ճանապարհ ընկնում:

Խմբերի բաժանում՝

Պարկի մեջ սովորողների քանակին համապատասխան խորանարդիկներ ենք լցնում (կապույտ, կանաչ, կարմիր): Սովորողները՝ փակ աչքերով, պարկից հանում են մեկական խորանարդ և մոտենում են համապատասխան գույն ունեցող խմբին:

Աշխատանքի բաժանում՝

  • կապույտ՝ լուսանկարիչների խումբ
  • կանաչ՝ լրագրողների խումբ
  • կարմիր՝ մաթեմատիկների խումբ

Կարմիր՝ մաթեմատիկների խումբ

  • Ճանապարհի, ժամանակի չափումներ, շարք-տեղ-երեխա հաշվումներ

Խմբի անդամների համար աշխատանքի բաժանում ենք անում: Մի մասը գրանացում են ժամանակը, մյուսները՝ճանապարհի հեռավորությունը (վարորդի օգնույթամբ), մի քանիսն էլ հաշվում են շարքերի քանակը, ազատ մնացած տեղերի քանակը, ընդմիջման ժամանակը:

Կապույտ՝ լուսանկարիչների խումբ

  • Քաղաքային թափառումներ՝ «Ամանորյա  Երևանը» ֆոտոպլեների կազմակերպում

Յուրաքանչյուր սովորող իր մեդիագործիքով լուսանկարում է քայքի ընթացքում հանդիպող հետաքրքիր ամանորյա ձևավորումները:

Կանաչ՝ լրագրողների խումբ 

  • Հարցազրույց թատրոնի աշխատողների հետ
  • «Ամանորյա բարեմաղթանքներ՝ Երևանի փողոցներից»  ռադիոթողարկման ձայնագրում
  • Օրվա լուսաբանում՝ ներկայացման քննարկում

Արդյունքում

  • ստեղծված ռադիոլուրը, տեսաֆիլմը հրապարակում ենք դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում
  • առցանց ցուցադրություն ենք կազմակերպում դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում

 

 

Оставьте комментарий