Այսօրն էլ առանձնացավ իր մարզական գործունեությամբ: Ընդհանուր պարապմունքից հետո, մեր տիարի ողջույնից ոգևորված, վերապատրաստվողների նոր խմբի հետ, բարձրացանք սենյակ: Բանավոր համրանքից, ասիկներն ամրապնդելուց հետո որոշեցինք մի փոքր մարզվել: Շատ ուրախացանք, երբ իմացանք, որ ընկեր Գայանեն մարզիչ է: Նա սիրով մեզ միացավ և առաջարկեց իր մասնագիտական օգնությունը: Նախավարժանքից հետո սկսեց մեր ամենասիրած մասը՝ մարզական խաղերը: Մրցակցությունը թեժ էր: Ոգևորությունն էլ ավելի մեծացավ, երբ մեզ միացան նաև մյուս դաստիարակաները՝ընկեր Ռոզան, ընկեր Սուսաննան և ընկեր Կարինեն: Նախաճաշից հետո միասին տիկնիկներ ու բացիկներ պատրաստելն էլ էր հետաքրքիր, բայց մարզականի ոգևորությունը չլքեց մեզ ողջ օրվա ընթացքում: