Դեկտեմբերիկ.Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 20, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Անցկացման վայրերը՝

Մարզադալիճում` Հյուսիսային դպրոցի և Քոլեջի 5 տարեկաններ
«Վահան Ասատրան» մարզահամալիրում՝ Հարավային և Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Ծրագրում՝

Պարապմունքը բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և էստաֆետային խաղեր։

Նկարագրություն`

Մաս 1-ին`Նախավարժանք

Տաքացնել մկանները՝ պարանոցից ոտնաթաթ։

1.Սովորողներին տրվում է հրահանգ ձեռքերը գոտկատեղին, քթով օդում գրել 1-ից 10 թվերը և հակառակը:

Այս նախավարժանքը թույլ կտա լիարժեք աշխատացնել պարանոցի, դեմքի մկանները:

2. Կատարում ենք կրծքավանդակի ձգումներ. ձեռքերը կրծքավանդակի մոտ, ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք, չորսին լայն բացում ենք՝ թեքվելով աջ և ձախ:

3. Կատարում ենք արտակորումներ՝ առաջ և հետ:

Ձեռքերը գոտկատեղին ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք առաջ, չորսին ելման դրություն: Եվ նույնը՝ դեպի հետ, աջ և ձախ:

4. Կատարում ենք կքանիստ

5. Տեղում ցատկեր երկու ոտքի վրա, մեկ ոտքի վրա:

Մաս 2-րդ`Էստաֆետային խաղեր

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի և կանգնում միմյանցից 2 մետր հեռավորության վրա, միաշարք: Շարքերի առջևում գծվում է սահմանագիծը: Յուրաքանչյուր շարքի դիմաց կանգնում է մի խաղացող՝ խաղավարը: Մարզչի ազդանշանով խաղավարը գնդակը գցում է շարքում կանգնած առաջին խաղացողին, որը բռնում և նորից ետ է գցում խաղավարին, իսկ ինքը վազում և կանգնում է շարքի վերջում: Հետո երկրորդ, երրորդ խաղացողին, որն առաջ է եկել: Եվ այսպես, մինչև վերջին խաղացողը ետ է գցում գնդակը խաղավարին և բարձրացնում ձեռքը վեր:

Խաղ 2

Մասնակիցները մեկնարկային գծից` պարկեր ոտքերին հագած, ցատկելով հասնում են եզրագծին, պարկից դուրս գալիս, վազելով ետ վերադառնում, փոխանցնում հաջորդ մասնակցին: Նույն գործողությունները կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնաները:

Խաղ 3

Մասնակիցները միմյանց ձեռքերը բռնած՝ հաջորդաբար անցնում են դասվարի օղակի միջով:

Անհրաժեշտ մարզագույք` գնդականեր, օղակներ, բուլավաներ, ներքնակներ,

Оставьте комментарий