Հոկտեմբերիկ՝ 25.10.Մարզատոն

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես.օր 2-րդ

Վայրերը`Մարմնամարզական մեծ սրահ, Սեբաստիա մարզահամալիր ավազե մարզադաշտ
Օրը` Հոկտեմբերի 25, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Նկարագրությունը՝

Մաս 1
ժամը`11:00-11:30

Մարզադալիճում Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 5 տարեկաններն են, իսկ
Մարզադաշտում` Հարավային դպրոցի և Քոլեջի 5 տարեկանները:

Մարզադահլիճի մասնակիցները 10:50 հանդերձարանում հանում են կոշիկները, գուլպաներով մտնում են մարզադահլիճ, շրջանաձև`​ շարվում: Նախավարժանքից և գլուխկոնծի տալուց հետո շարքեր են կազմում` էստաֆետային խաղեր խաղալու համար:

11:25`Էստաֆետային խաղերն ավարտելուց հետո  հերթով գնում են հանդերձարան, կոշիկները հագնում  և սրահին հարակից աստիճաններով, Միջին դպրոցի մուտքով` իջնում  Սեբաստիա մարզադաշտի ավազահրապարակ:

Միևնույն ժամանակ Սեբաստիա մարզադաշտի 5 տարեկանները ավազահրապարակում ցատկեր և գնդակով փոխանցումներ կատարելուց հետո` Ավագ դպրոցի մուտքով, հաշվապահությանը հարակից աստիճաններով բարձրանում են Սեբաստիա մարզադահլիճ:

Մաս 2
ժամը`11:30-12:00

Մարմնամարզական մարզադահլիճում Քոլեջի և Հարավային դպրոցի 5 տարեկաններն են, իսկ Սեբաստիա մարզադաշտում`Հյուսիսային  և Արևմտյան դպրոցների 5 տարեկանները:

Էստաֆետային խաղեր`մարզադահլիճում

Խաղ 1
Առաջին մասնակիցը գլուխկոնծի է տալիս, անցնում օղակի միջով, վազքով ետ է վերադառնում`մեկնարկ տալով հաջորդին, կանգնում է վերջում: Խաղը շարունակվում է, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 2
Մասնակիցը գնդակը ձեռքին վազքով անցնում է բուլավաների արանքով, գնդակը դնում է օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակցին, ով վազքով գնում և բերում է գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 3
Մասնակիցը  մոտենում է,  պառկում  մազանստանարանի վրա, ձեռքերի օգնությամբ սողալով շարժվում է առաջ, իջնում  և վազքով  շրջանցում՝ բուլավան,  ետ է վերադառնում`մեկնարկ տալով հաջորդին, կանգնում է վերջում:

Մարզական խաղեր՝ ավազահրապարակում

Ցատկ ավազի վրա

Մասնակիցը մեկնարկային գծից, ոտքերը միասին, ցատկում է: Ոտնաչափով չափում ենք, թե ով ավելի հեռու ցատկեց:

Փոխանցում գնդակով

Մասնակիցները խմբերով կանգնում են պարանի աջ ու ձախ կողմերում: Հերթով գնդակը փոխանցում են դիմացը կանգնած ընկերոջն այնպես, որ գնդակը պարանին չդիպչի:

Անհրաժեշտ մարզագույք`
Գնդականեր, օղակներ,  բուլավաներ, ներքնակներ, մարզանստարաններ, պարան:

Оставьте комментарий