Անին`Օշականի մասին

Մեր Անին երեկ մեզ հետ չկարողացավ ճամփորդության գալ, որովհետև հիվանդ էր: Այսօր նա «Օշական» ֆլեշմոբի առաջին մասնակիցն է:

«Օշական» ֆլեշմոբ

«Ուխտ դեպի Օշական» ուսումնական ճամփորդությունն ամփոփելու համար, առաջարկում եմ մասնակցել ֆլեշմոբին:
1. Ո՞ր մարզում է գտնվում Օշական գյուղը:
2. Ո՞ր եկեղեցին է գտնվում Օշականում:
3. Ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը:
4. Ո՞վ է կառուցել սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:
5. Ո՞ւմ դամբարանն է գտնվում եկեղեցու խորանի տակ:
6. Ի՞նչ է կոչվում գյուղ մտնող ճանապարհին կանգնեցված հուշակոթողը:
7. Ինչու՞ է հուշկոթողի վրա գրված 1962 թիվը:
8. Ինչու՞ են հուշակոթողի վրա բացակայում ՈՒ, ԵՎ, Օ, Ֆ տառերը:
9. Ի՞նչ նշան է պատկերված հուշակոթողի վրա:
10. Ինչպե՞ս է կոչվում Օշականի միջով հոսող գետը:
11. Ո՞ր գետի մեջ է թափվում Քասաղ գետը:
12. Ի՞նչ է կոչվում Օշականում գտնվող բլուր-հնավայրը:
13. Ինչպե՞ս է կոչվում հնավայրի բարձունքից երևացող կիրճը:
14. Ո՞ր սարերն են երևում հնավայրի բարձունքից:

Ուխտագնացություն Օշական

Այսօր Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններով ուխտագնացության էինք գնացել Օշական: Առաջին կանգառը «տառերի գիրք» կոչվող հուշարձանն էր: Բոլորս միասին մաքրեցինք հուշարձանի տարածքը: Հաջորդ կանգառը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին էր: Այնտեղ հանդիպեցինք քահանայի հետ, երգեցինք «Այբ,բեն,գիմ», «Հայր մեր» երգերը, իսկ Տառերի  պուրակում գտանք մեր անվան առաջին տառն ու նկարվեցինք: Հաղթահարեցինք նաև Օշականի Դիդի Կոնդ կոչվող բարձունքը, որից հետո իջանք Օշականի ձոր` Քասաղ գետի ափ, երգեցինք, խաղացինք: Ոգևորված, բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց:

Это слайд-шоу требует JavaScript.