Հոկտեմբերյան վերապատրաստում

Այսօր մեր դասարանում հյուր էր տիկին Ռուզաննան՝ Կոշի միջնակարգ դպրոցից։ Մենք նրանց ցույց տվեցինք, թե ինչպես ենք կազմակերպում մեդիակրթությունը մեր դասարանում, ինչպես նաև ընկեր Հասմիկի հետ խաղերգերի ուսուցում իրականացրեցինք։ Չմոռացանք նաև հարցազրույց վերցնել և, իհարկե, պայմանավորվեցինք հյուր գնալ նրանց գյուղ։

Реклама

Ամառային ճամբար․ Հունիսի 19

Այսօր Մանկավարժական նորարարության բաց ճամբար «Բարեկամություն 2018». հունիսյան հավաքի երկրորդ օրն էր։ Ընկեր Նարինեի ու ընկեր Շուշանիկի հետ լավ մարզվելուց և խաղալուց հետո, գնացինք կինո Հայաստան՝ մուլտֆիլմ դիտելու։ Շատ հետաքրքիր և զվարճալի մուլտֆիլմ էր։ Ուրախ տրամադրությամբ, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ բաժանելով՝ վերադարձանք և վազեցինք լողավազան։

 

Это слайд-шоу требует JavaScript.

Մայիսյան վերապատրաստման ամփոփում

Մայիսի 24 — օր 4-րդ

Այսօր Մայիսիկ․Նկարչական ստուգատես + Կարդում ենք նախագծով գնացել էինք Անգլիական այգի։ Մեզ էին միացել նաև ընկեր Հայաստանն ու նրա 6 տարեկան աղջիկը՝ Մարին։ Ուսումնական ճամփորդության մասին պատմող տեսաֆիլմերը՝այստեղ։

Մայիսի 23 — օր 3-րդ

Այսօրվա հյուրն էլ ընկեր Հայաստանն էր` Գավառից։ Ընդհանուր պարապմունքից հետո համրիչով խաղացինք-հաշվեցինք, ընկեր Հասմիկի հետ երգեցինք, իսկ նախաճաշից հետո՝ մարզվեցինք։

Մայիսի 22 — օր 2-րդ

Այսօր էլ ընկեր Սուսաննան էր մեր հյուրը։ Նա Շիրակի մարզի Ազատավան գյուղի  «Արփի» մանկապարտեզից է։ Միասին բառերով և թվերով խաղացինք, իսկ նախաճաշելուց հետո ճանապարհ ընկանք Արևմտյան դպրոցի փակ լողավազան։ Ընկեր Սուսաննան հիացած էր, թե ինչպես ենք լողում և ափսոսում էր, որ իր սաները այս հնարավորությունից չեն կարող  օգտվել։

Մայիսի 21 — օր 1-ին

Այսօր մեկնարկեց Հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավարների, դաստիարակների, երաժշտության մասնագետների վերապատրաստման մայիսյան փուլը։ Այսօրվա մեր հյուրն էր ընկեր Նելլին՝ Գավառից։ Առավոտյան պարապմունքից հետո, բարևախաղով ներկայացանք, ծանոթացանք։ Մեդիահմտության պարապմունքի ընթացքում էլ նրան ծանոթացրեցինք Paint նկարչական ծրագրին։

 

Ապրիլիկ.Զատկեզատիկ է…

Այսօր Արևելյան լանջերին ամփոփեցինք Զատկածեսը: Մեզ էին միացել նաև Արագածոտնի մարզի վերապատրաստվող դասվարները:

received_1375434699269813 Continue reading «Ապրիլիկ.Զատկեզատիկ է…»

Զատկական նախապատրաստությունները շարունակվում են

Մեր ավագ ընկերների՝ընկեր Արփինեի, ընկեր Սեդայի և ընկեր Անահիտի հետ ներկեցինք դատարկ ձվիկները, գունավոր թղթերով էլ ճուտիկներ պատրաստեցինք։

 

Վերապատրաստման երրորդ օրը կամ ածիկացան

Վերապատրաստաման երրորդ օրն էլ մյուս օրերի նման հագեցած էր։ Ընդհանուր պարապմունքից հետո Զատկական ասիկները կրկնեցինք, Ընկեր Հասմիկի հետ էլ երգերն ու պարերն ամրապնդեցինք։ Էլ ի՞նչ Զատիկ առանց ածիկի։ Մեր ավագ ընկերների՝ ընկեր Արփինեի ու ընկեր Սեդայի հետ էլ ածիկ ցանեցինք։

Դիտեք ֆիլմը՝

Վերապատրաստման երկրորդ օրը

Առավոտյան՝ ընդհանուր պարապմունքից հետո, վայելելով թարմ օդն ու թռչունների ծլվլոցը՝ Հյուսիսային դպրոցի էստրադայում, վերհիշեցինք մեր անցած բանաստեղծությունները։ Քանի որ այսօր մեր Լողի ստուգատեսն էր, նախաճաշից հետո վերցրեցինք մեր լողի պարագաներն ու վերապատրաստվող ընկերների հետ քայլքով հասանք Արևմտյան դպրոց։ Նրանց պատմել էինք մեր լողավազանի մասին, բայց երբ տեսան, թե մենք ինչպես ենք լողում, շատ զարմացան։

Մարտյան վերապատրաստման մեկնարկ

Այսօր մեկնարկեց մարտ ամսվա վերապատրաստումը։ Մեր նոր ընկերները՝ ընկեր Արփինեն ու ընկեր Սեդան, մեզ միացան, երբ մենք մեդիահմտության պարապմունք էինք անում։ Չընդհատելով մեր ուսումնական գործընթացը, իրար սովորեցնելով՝ մենք նրանց, նրանք մեզ ծանոթացանք։ Մենք նրանց սովորեցրինք ինչպես ուսումնական գործիքներից օգտվել, իսկ նրանք մեզ՝ բառերը ճիշտ մուտքագրել։ Հետո էլ բակում կավով զատիկներ ծեփեցինք։

Փետրվարիկ.Մարզական ստուգատես

Այսօրվա մեր մարզական ստուգատեսը մի փոքր տարբերվում էր մյուսներից: Նախ, որովհետև մեզ հետ էին նաև վերապատրաստվող ընկերները, երկրորդ՝այսօրվա մարզական խաղերը մի քիչ զվարճալի էին: Տեսաֆիլմը՝ Ռուզաննա Աբրահամյանի

Այսօրն էլ այսպիսին էր

Այսօր ընկեր Անիին և ընկեր Սյուզիին էլի զարմացրեցինք։ Իրար հետ քայլելով գնացինք ագարակ՝մեր ձիերին ու թռչուններին այցելության, հետո Բախշյան այգում արտասանեցինք, երգեցինք ու խաղացինք մինչև մեր լողորդ ընկերները մեզ կմիանային։