Չարաճճի ընկույզը

received_2631501456889069

Դավթյան Հովհաննես

Կարապետյան Միլենա

Մելիքյան Ալեքս

Մելիքյան Գարիկ

Մուրադյան Խաչատուր

Մուրադյան Էյվա

Նահապետյան Տիգրան

Սեփխանյան Արտաշես

Տոնոյան Արեգ

Սուջուխի ծեսը

Օրը՝ նոյեմբերի 13

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1դասարանցիներ

Նպատակը՝

Սուջուխի ծեսը կրթահամալիրի ուսումնական գործընթացում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ:

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Անհրաժեշտ պարագաներ

  • ընկույզ
  • թարմ և չոր մրգեր
  • ալյուր
  • շաքար
  • ջուր
  • համեմունքներ
  • թել
  • ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։ Տեղեկատվական նյութեր կկարդան ընկույզի մասին: Պատմություններ կհորինեն «Չարաճճի ընկույզը» վերնագրով:

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մխիթարյան

Ամփոփումն՝ այստեղ