Ամսիկներ

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «ամսիկներ» նախագիծ

  1. Սեպտեմբերիկ
  2. Հոկտեմբերիկ
  3. Նոյեմբերիկ
  4. Դեկտեմբերիկ
  5. Հունվարիկ
  6. Փետրվարիկ
  7. Մարտիկ
  8. Ապրիլիկ
  9. Մայիսիկ
  10. Հունիսիկ

Ամփոփումներն՝ այստեղ

Ամսիկների ամփոփում

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «ամսիկներ» նախագծի ամփոփում.

  1. Սեպտեմբերիկ նախագիծ
    Ամփոփումը
  2. Հոկտեմբերիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Լողի ստուգատես + Այցելություն Ագարակ
    Մարզատոն
    Միասնական ընդհանուր պարապմունք+Մարզական ստուգատես
    Երկրագործություն +Տեխնոլոգիական ստուգատես
  3. Նոյեմբերիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Քայլարշավ, լուսանկարչական պլեներ
    Լող
    Մարզական ստուգատես
    Մեդիագրագիտության ստուգատես
    Լավաշթխիկ
  4. Դեկտեմբերիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Տիկնիկայինի հանդիսատես + Մեդիա ստուգատես
    Լողի ստուգատես
    Մարզական ստուգատես
    Ամանորյա ծես
  5. Հունվարիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Հունվարի 11՝ Մարզական ստուգատես
    Հունվարի 18`Բնագիտական ստուգատես
    Հունվարի 25`Հունվարիկներն ու ճնճղուկները
  6. Փետրվարիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Փետրվարի 1՝ Տեխնոլոգիական ստուգատես
    Փետրվարի 8՝ Մեդիագրագիտության ստուգատես
    Փետրվարի 16՝ Տիկիկայինի հանդիսատես+Կարդում ենք Թումանյան
    Փետրվարի 22՝ Մարզական ստուգատես
  7. Մարտիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Մարտի 1՝ Ֆոտոպլեներ + Գարնանամուտ
    Մարտի 15՝ Իմ ծառը, ծաղիկը պարտեզում
    Մարտի 22՝ Լողի ստուգատես
    Մարտի 29՝ Զատկական տեխնոլոգիա 1, 2
  8. Ապրիլիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Ապրիլի 5՝ Զատկեզատիկ է․․․
    Ապրիլի 12`Մարզական ստուգատես
    Ապրիլի 19`Բնագիտական ստուգատես
    Ապրիլի 26`Հեծանվավարության ստուգատես
  9. Մայիսիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Մայիսի 3`Մեդիագրագիտության ստուգատես
    Մայիսի 10` Համբարձում է, գարուն է…
    Մայիսի 17`Ցուցահանդես + դասարան համույթ
    Մայիսի 24`Նկարչական պլեներ + Կարդում ենք
    Մայիսի 31`Մարզատոն
  10. Հունիսիկ նախագիծ
    Ամփոփում՝
    Հունիսի 7՝ Հակաբացիլ Կոմիտաս
    Հունիսի 14՝ Բարև ջուր
    Հունիսի 21՝Ուրախ լողափ 5+6

Սեպտեմբերիկ`29.09.Մարզական ավազաթերապիա

Վայրը` Սեբաստիա մարզադաշտի ավազային հատված

Օրը` Սեպտեմբերի 29, ժամը՝ 11:30-12:00

Սովորողների և դասվարների պահանջվող մարզավիճակը՝ գլխարկներով, բոկոտն, շորտերով,ուսապարկերով (ուսապարկում լինի ջուր, թաց և չոր անձեռոցիկներ, փոխնորդ շորեր):

Մարզական խաղեր

Մաս 1.Ավազային մարզախաղեր:

Անհրաժեշտ մարզագույք. գնդակներ, պարաններ:

Մաս 2.Ազատ, զվարճալի մարզախաղեր:

«Սեպտեմբերիկ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Սեպտեմբերիկ » ստուգատես

Մասնակիցներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ծրագրում՝

Բարձունքի հաղթահարում
Լողափնյա ստուգատես
Տեխնոլոգիական ստուգատես
Մարզատոն
Միասնական տոնախմբություն
Մարզական ավազաթերապիա

Ամփոփում`

Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ — Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ — Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ — Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Քոլեջի 5 տարեկաններ — Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Սեպտեմբերիկ`28.09. Միասնական ուսումնական նախագծային գործունեություն

Վայրը` Քոլեջ

Օրը` Սեպտեմբերի 28, ժամը՝ 12:00-13:00

  1. « Արևներ»շարքը
  2. Խաղ «Ծուղրուղու»՝ սովորողները 3 անգամ կանչում են ծուղրուղու` սկզբում կամաց, հետո քիչ բարձր, վերջում զիլ և արտասանում են «Լուսաբացին» բանաստեղծությունը.
    — Ծուղրուղո՜ւ.
    Աքլորը զիլ կանչեց թառին.
    — Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
    Զարթնեց մթնում ծիտը ծառին։
    Ծուղրուղո՜ւ.
    Խոսեց ծեգին երկրորդ բերան.
    — Հո-հո՜, հո-հո՜,
    Նախիրն արդեն հանդը տարան։
    — Ծուղրուղո՜ւ.
    Լույսը բացվեց երրորդ կանչին.
    — Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
    Նստեց նանը տեղի միջին։
    Продолжить чтение «Սեպտեմբերիկ`28.09. Միասնական ուսումնական նախագծային գործունեություն»

Սեպտեմբերիկ`27.09. Մարզատոն

Օրը՝ սեպտեմբերի 27 , ժամը՝ 11:00-ից 12:00-ը
Վայրը` Խառնարանի մարզադահլիճ

Նկարագրություն

Ազատ վարժություններ` շարք, վազք, նախավարժանք

Մարզական խաղեր`
1.Առաջին մասնակիցը վազքով փոքրիկ գնդակը պատվանդանին դրված  տանում, դնում է թասի մեջ և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Մյուս մասնակիցը վազքով գնում է գնդակը  բերում է: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
2.Մասնակիցը գնդակը ձեռքին վազքով անցնում է բուլավաների արանքներով, գնդակը դնում է օղակի մեջ և վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով բուլավաների արանքով գնում է գնդակը  բերում է: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
3. Առաջին մասնակիցը գլուխկոնծի է տալիս, անցնում օղակի միջով, ընկերոջ ձեռքին հարվածում, կանգնում վերջում: Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:
4.Սովորողները հերթով  քայլում են մարզանստարանի վրա, իջնում և վազքով կանգնում շարքի վերջում:
Մարզագույք`
Գնդականեր, օղակներ, պարաններ, բուլավաներ, ներքնակներ:

Սեպտեմբերիկ` 26.09. Տեխնոլոգիական ստուգատես

Վայրը`  Հյուսիսային դպրոց

ՕրըՍեպտեմբերի 26ժամը՝ 11:00-12:00

Անհրաժեշտ նյութեր`  ալյուրաղջուրգունաներկձեթ

Նկարագրություն`

10-15 րոպե ալյուրով այլընտրանքային նկարչություն ենք անումհետո անհրաժեշտ
բաղադրամասերը չափում ենքլցնում թասիկի մեջ և պինդ խմոր հունցումԽմորը
բաժանում ենք փոքր գնդերիԵրեխաների ձեռքերը ձեթոտում ենք, ձեռքի ափի մեջ իր նախընտրած գունաներկից կաթեցնում և խմորի գնդիկներից մեկը
տալիսորպեսզի լավ տրորելով խմորը գունավորիԵրբ գունավոր գնդիկները պատրաստ  լինեն, առաջարկում ենք ծեփել նախընտրած հեքիաթի հերոսին:
Ստեղծված կերպարներով ծանոթ հեքիաթ ենք բեմադրում կամ նորը հորինում:

Սեպտեմբերիկ` 25.09. Լողափնյա ստուգատես

Օրը` Սեպտեմբերի 25, ժամը՝ 13:00-14:00

 Վայրը`  Հյուսիսային դպրոց

Ծրագրում՝

  1. Լողափնյա նախավարժանք, խաղեր
  2. Լողազգեստների fashion ցուցադրություն
  3. Նախավարժանք, ցնցուղ, լող

Նկարագրություն`

Օջառաջրով պղպջակներ ենք պատրաստում, բաժանվում ենք 3-4 խմբի և մրցում, թե ում մոտ ավելի մեծ, գունավոր, հետաքրքիր պղպջակ, պղպջակների բուրգ կստացվի

Անհրաժեշտ նյութեր՝
Ջուր, հեղուկ օճառ, գլիցերին, հյութի ձողիկներ, մետաղյա լար (մեծ պղպջակ ստանալու համար), տարբեր չափերի գունավոր թասեր

Լողափնյա խաղեր կազմակերպելու համար բաժանվում ենք երկու խմբի

Խաղ 1

Յուրաքանչյուր շարքից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի
դույլին, թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում`թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, նախավարժանքից հետո ցնցուղ են ընդունում և ցատկում լողավազանը: