Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության 30 տարի

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի  4-15  

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են ամենասեբաստացիներին: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Продолжить чтение «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»

Թթուդրիկ

Նպատակը՝ Նախագծային շաբաթվա ընթացքում տեխնոլոգիական, մաթեմատիկական, բնագիտական գործունեությունների արդյունքում պատրաստել թթու, որը կհամտեսենք «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի» նախագծի ժամանակ:

Տևողությունը՝ 5 օր

Ժամկետը՝

Խնդիրները, գործունեությունը

  • Դիտել տեսանյութեր բանջարեղենների մթերման, պահածոյացման գործընթացի մասին (բանջարեղենի տեղափոխում բանջարանոցից պահեստ, գործարան, մթերում/ պահածոյացում, պիտակներ, բաղադրություն)
  • Բանջարանոցից՝ խանութ. թթվի անցած ճանապարհը. քայլաշար ստեղծել
  • Արտադրող- սպառող, պահանջարկ — առաջարկ հասկացությունների շուրջ քննարկում կազմակերպել
  • Որոնել թթու պատրաստելու բաղադրատոմսեր
  • Հարցազրույցներ վարել ընտանիքի կանանցից և իմանալ ընտանեկան բաղադրատոմսերի գաղտնիքները
  • Ընտրել բաղադրատոմս, կազմել գնումների ցուցակ:
  • Որոնել թթվի համար անհրաժեշտ բանջարեղենների օգտակար հատկությունների մասին տեղեկույթ, կիսվել բլոգում:
  • Կատարել գնումներ (ընտրություն կատարել, դասավորել տոպրակի մեջ, մոտենալ կշեռքին, մոտենալ գանձապահին և գնած մթերքը հասնցել դպրոց):
  • Որոշել բանջարեղենը տարաներում տեսակավորելու տարբերակներ, ստեղծել տարաներում բանջարեղենների խմբավորման օրինաչափություններ (քանակի մոտավոր գնահատում գ, առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցություն):
  • Ստեղծել պիտակներ թթվի տարաների համար:
  • Ստեղծել գովազային հայտարարություններ պատրաստված թթվի համար:

Ամփոփումն՝ այստեղ