Ջրվեժի արգելոցում

Խաչատուր և Էյվա Մուրադյանների ֆոտոպատումը․

Это слайд-шоу требует JavaScript.

 

Реклама

Աշունը Ջրվեժում

Ներկայացնում է Դանիել Ավետիսյանը.

Այսօր մենք գնացել էինք մի գեղեցիկ վայր՝ Ջրվեժի արգելոց: Այնտեղ շատ գեղեցիկ ծառեր կային.եղևնի, բարդի, ուռենի: Ծառերի տերևները ներկվել էին դեղին և կարմիր գույներով: Մենք քայլում, ուսումնասիրում  և պլանշետով նկարում էինք բնությունը:

Это слайд-шоу требует JavaScript.

Ջրվեժի արգելոցում

Ալեքս Գևորգյան

received_347061695871462Մենք այսօր գնացել էինք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Մենք այնտեղ տեսանք ուռենի, բարդի, կաղնի, եղևնի, նոճի, ծիրանենի։ Բոլոր ծառերը գեղեցիկ գունավորվել էին։ Եղանակը արձրևոտ էր և մենք չկարողացանք լճակը տեսնել։

Ջրվեժի աշունը

Ներկայացնում է Եվա Պապյանը.

Բարև  ձեզ: Ես  ուզում եմ  ձեզ պատմել իմ  ճամփորդության մասին:  Ես գնացել էի Ջրվեժի արգելոց,  այնտեղ տեսա գույնզգույն տերևներ, հետաքրքիր և գեղեցիկ աշուն:  Շատ լուսանկարներ արեցի: Մենք այնտեղ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք:  Այդ տեղը ինձ շատ դուր եկավ, այնտեղ նաև շատ հաճելի եղանակ էր, չնայած  ամպամած, բայց հաճելի: Ճամփորդության վերջում մի փոքր անձրև եկավ և մենք ստիպված  վերադարձանք: Բայց մինչև անձրևի գալը շատ լավ էր, մենք ուրախացանք և զբոսնեցինք: Մենք երեխաներով նաև ուզում էինք լճ մոտ գնալ, բայց  ճանապարհը երկար էր, անձրևն էլ խանգարեց:

 

Զբոսանք Ջրվեժի արգելոցում

Արփի Խալաթյան

20181108_114409.jpg

Մենք այսօր գնացել էինք Ջրվեժի արգելոց: Այնտեղ շատ ծառեր տեսանք: Ես քարտեր էի տարել, որ ուսումնասիրեմ ծառերը: Մենք գտանք նոճի, սոսի, ուռենի, եղևնի և կեչի: Տեսանք նաև եղևնու կոներ, որոնք գետնին էին ընկած և այդ կոները հավաքեցինք: Մենք այսօր տեսանք շատ գեղեցիկ աշնանային տերևաթափ:

Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի  2.1 դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Օրը՝ նոյեմբերի 8
Մեկնումը՝
 10։00, վերադարձը՝ 14.30
Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • «Խնկոյանական օրեր» նախագծի ամփոփում
  • Աշնանային դիտարկումներ, լուսանկարչական պլեների իրականցում

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • կարողանալ օգտվել քարտեզից.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում

 

Անհրաժեշտ պարագաներ՝ Продолжить чтение «Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց»