Ուսումնական ռեսուրսներ 3-րդ դասարանի համար

Հայոց լեզու 3

Մաթեմատիկ 3 (Շաղիկ)

Մաթեմատիկա 3

Բանավոր մաթեմատիկա

Ընթերցարան 3 (1-ին մաս)

Ընթերցարան 3 (2-րդ մաս)

Արևքուրիկ 3

Մատենիկ 3

Դոնալդ Բիսեթի հեքիաթների ընթերցարան

Բնագիտական փորձեր

Ջրով փորձեր.

Հետաքրքիր փորձեր pinterest կայքից

Ջուրը

Վերցնենք 2 հատ բաժակ, ֆոլգա և ֆլոմաստեր: Բաժակները լցնենք ջրով, այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում ֆլոմաստերով նշենք: բաժակներից մեկը  փակենք ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դնենք տաք տեղում: Հետո նորից չափենք ջրի մակարդակը: Ո՞ր բաժակում ջուրը պակասեց:

Ջրով փուչիկը

Փուչիկը լցնենք ջրով և թելով կապենք: Սկսենք փուչիկով խաղալ` իրար նետել գնդակի նման: Ձեռքից ձեռք անցնելով փուչիկը չի պայթում: Բայց երբ  այն գցենք հատակին, անմիջապես կպայթի:

Բկլիկ շիշը

Դատարկ շիշը տաքացնենք , շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով  լի  թասի մեջ: Փուչիկը աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը « կուլ կտա » փուչիկին:

Ձնաբուք՝

Snowstorm in a Jar Winter Science Experiment

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող փայտիկներ) մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մե5` ճառագայթների նման:

Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից  հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով (пипеткой) ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Աղը, աղացած պղպեղն ու փուչիկը

Աղն ու աղացած պղպեղը (սև կամ կարմիր) լավ խառնում ենք, լցնում՝ թղթի վրա: Փուչիկ փչում ենք, շփում բրդյա շորին, հետո  մոտեցնում ենք խառնուրդին:

Աղացած պղպեղը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Խնձորն ու կիտրոնը

Խնձորը  կիսենք երկու մասի: Վերցնենք կիտրոնը  և քամենք կիսած խնձորի  մի կտորի վրա: Մի քանի ժամ հետո կտեսնենք, որ խնձորի սպիտակ մասը մգացավ, իսկ այն մասը, որի վրա կիտրոնի հյութն էինք քամել, մնաց անփոփոխ:

Продолжить чтение «Բնագիտական փորձեր»

Ուսումնական երգերի տեքստեր

ԵՐԳԵՐԻ ԿԱՐԱՈԿԵՆԵՐԸ

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵՐԳԵՐ

ՀԵ՜Յ, ԻՄ ՆԱԶԱՆ

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան, Продолжить чтение «Ուսումնական երգերի տեքստեր»

Ուսումնական երգերի կարաոկեներ

ԵՐԳԵՐԻ ՏԵՔՍՏԵՐԸ

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵՐԳԵՐ

Արև, արև, դուս արի՛

Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,

Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ: Продолжить чтение «Ուսումնական երգերի կարաոկեներ»