Ձմեռային ճամբար. չորրորդ շաբաթվա ամփոփում

Աշխատանքային նախագիծն՝ այստեղ

Օր 1-ին`Դդմակերպարներ

Օր 2-րդ`Դդմապատումներ

Օր 3-րդ`Դդմանկարչություն

Օր 4-րդԴդմածեսին`դդմակեքս,

«Դյուցազնապատում» ձայնասկավառակի շնորհանդես. Ուղիղ միացում Հյուսիսային դպրոց-պարտեզից 1

«Դյուցազնապատում» ձայնասկավառակի շնորհանդես. Ուղիղ միացում Հյուսիսային դպրոց-պարտեզից 2

Դդմապատումներ

20190130_223653

Հրանտ Մինասյան — Քաղցր դդում

Մի դդում շատ էր սիրում քաղցր բաներ ուտել։ Մի օր նա կերավ տան բոլոր քաղցրավենիքները։ Եվ ինչպես բոլոր բկլիկ բալիկների, այնպես էլ մեր դդմիկի ատամը ցավաց ու ընկավ։

Այդ օրվանից հետո դդմիկը սկսեց ամեն առավոտ և երեկոյան մաքրել ատամները:

Խաչատուր Մուրադյան-Դդմիկը

Լինում է, չի լինում մի դդում: Դդումը շատ է սիրում բուսնել: Նա աճում էր ծառի վրա: Մի օր սոված երեխաները գողանում են դդումին, որ ուտեն: Հենց ուզում են կիսել, նա փախնում, փրկվում է և նորից շարունակում է բուսնել:

Եվա Պապյան-Իմաստուն դդումը

Լինում է, չի լինում մի դդում է լինում: Նա 90 տարեկան է լինում: Նա մտածում է, որ շուտով կմահանա, բայց պարզվում է, որ այդ դդումը կախարդական էր, իսկ նա դրա մասին չգիտեր: 10 տարի հետո նա դարձավ 100 տարեկան և նոր հասկացավ, որ կախարդական է: Նա շատ ուրախացավ և իր հարազատների հետ ծնունդը տոնեց: Նրանք ուրախացան, բայց ցավոք դա սուտ էր: Նա լսել էր, բայց դա ուրիշի մասին էր: Ցավոք նա 10 օր հետո մահացավ և այս հեքիաթը տխուր վերջացավ: Իսկ այդ դդումի անումը Իմաստուն էր:

Արփի Խալաթյան-Վախենալու դդումը 

Կար-չկար մի վախենալու դդում կար: Նա շատ էր սիրում բոլորին վախեցնել Հելուինին, իսկ մյուսները սիրում են վախենալ և վախեցնել դդումին:  Դդումը մենակ էր դրա համար նա քնում էր, ո հանգստանա: Նա քնած էր մինչև Հելուինը:

Դանիել Ավետիսյան-Ծիծաղելի դդումը

Լինում է, չի լինում մի դդում: Այս դդումը շատ ծիծաղելի էր. գնաց, գնաց ընկավ ու քնեց, խաղալու ժամանակ հանկարծ գնդակները ընկան գլխին, բոլորը ծիծաղեցին ինքն էլ ուրախացավ:

Միլենա Կարապետյան-Ալեքս անունով դդումը

Լինում է, չի լինում մի Ալեքս անունով դդում է լինում: Նա շատ է սիրում երեխաների հետ խաղալ: Մի օր էլ երեխաները նրան նեղացրեցին: Նա գնաց իր տուն և էլ չխաղաց երեխաների հետ:

Էյվա Մուրադյան-Սիրունիկ դդումիկ 

Լինում է, չի լինում մի սիրունիկ դդումիկ է լինում: Էս դդումին խանութից գնում են և տանում տուն: Տանն ասում են, որ վաղը կկտրեն ու կուտեն: Հենց դդումը լսում է, միանգամից վախենում է: Երբ վաղը եկավ, մարդը եկավ, որ դդումին կտրի: Դդումը լաց եղավ ու արագ փախավ:

Լիլի Մինասյան- Ուժեղ դդումը

Լինում է, չի լինում մի փոքրիկ դդում է լինում: Մի անգամ մեծ դդումները ծիծաղեցին նրա վրա: Նա վիրավորվեց և հեռացավ մեծ դդումներից: Անցան աշունն ու ձմեռը, եկավ գարունը: Իրենց վիրավորելու պատճառով առաջինը մեծ դդումներին քաղեցին: Փոքր դդումը իր համր նոր ընկեր գտավ:

Ձմեռային ճամբար. երրորդ շաբաթվա ամփոփում

Աշխատանքային նախագիծն՝ այստեղ

Օր 1-ին`Լողուսուցում

Օր 2-րդ`Իմ տիեզերքը

Օր 3-րդ`Անակնկալ նվերներ Դանիելից

Օր 4-րդ`Համագործակցություն 2+2. Պարուսուցում

Օր 5-րդ`Տիեզերքի մասին

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Աշխատանքային նախագիծը՝ այստեղ

Օր 1-ին՝ Մարզական ստուգատեսին ընդառաջ. Հեծանվավարություն

Օր 2-րդ՝ Դիջի-մարդուկներ

Օր 3-րդ՝ Համագործակցություն 2+2.Կավագործություն Արևելյան  դպրոցի 2.3 դասարանի հետ

Օր 4-րդ՝ Ուսումնական ճամփորդություն Կինո Հայաստան. «Գրինչ»մուլտֆիլմի դիտում

Ձմեռային ուսումնական ճամբար

Հունվարի 8-փետրվարի 1-նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Ժամանակահատվածը-հունվարի 08.01-01.02

Մասնակիցներ-2․1 դասարանցիներ Продолжить чтение «Ձմեռային ուսումնական ճամբար»