Մանչուկը՝ հեքիաթի գլխավոր հերոսը, ուներ կապույտ աչքեր և գանգուր մազեր ու հագել էր իր ծննդյան օրվա նոր կապույտ տաբատը, դե ես ինքս այդպես մտածեցի։ Մանչուկը համբերատար տղա էր, չնայած, իր տարեդարձին սպասելը ուրիշ բան 🎂🎁
Ավարտեցի երրորդ դասարանը, արդեն չորրորդ դասարան եմ։ Չեմ խուսափում նոր ուսոցչուհուց և նոր – նոր ձեռքբերումներից։ Հուսով եմ մեծ տպավորություններ կունենամ այս հրաշալի դպրոցից։ Իհարկե ես սպասում եմ, որ մենք զբաղվենք ոսկերչությամբ, բնագիտությամբ և լողով։ Մի փոքր տխուր է , որ բաժանվեցի իմ հին ուսուցչուհուց, բայց ուրախ եմ, որ մասնակցելու եմ նոր նախագծերի։ Продолжить чтение «Ես ուրախ եմ, որ դարձա Սեբաստացի կրթահամալրի անդամ»→
Ես իմ ինքնամեկուսացման օրերը անց եմ կացնում Վանաձորում` իմ պապիկի և տատիկներիս մոտ, մեր գեղեցիկ ու մեծ առանձնատանը։ Երբ մեր « մեծ» հորքուր Ազնիվը (հայրիկիս հորաքույրը) այստեղ էր՝ Վանաձորում, երբ ամեն ինչ դեռ շատ խիստ չէր, մեզ հավաքեց և գնացինք մոտակա անտառը ձնծաղիկ հավաքելու։ Հանդիպեցինք շատ մանուշակների, ձնծաղիկների։
Երբ տուն եկանք, դրանց մի մասը տնկեցինք այգում։ Իմ ընտանիքում սիրում են համեղ պատրաստել, տեսակ-տեսակ թխել։ Օրինակ պատրաստեցինք մի թխվածք, վրան դինոզավր էինք նկարել սպիտակ խմորով, հետո անունն էինք մտածում , մեկը ասում էր ՝ Դինոթխվածք , մյուսը` Թխվածքազավր, մյուսը` սովորական թխվածք, իսկ ես՝ Դինոզավրաթխվածք։ Продолжить чтение «Ես և իմ ազատ ժամանակը»→