Հարսանեկան ծեսին ընդառաջ ընկեր Ալիսայի հետ ծեփեցինք ընկեր Սեդայի և ընկեր Սմբատի կերպարները:
Հարսանեկան ծեսին ընդառաջ ընկեր Ալիսայի հետ ծեփեցինք ընկեր Սեդայի և ընկեր Սմբատի կերպարները:
Օրհնվեք, ձեր օջախը շեն մնա, ձեր մինը հազար դառնա:
Շեն մնաք, ծլեք, ծաղկեք, զորանաք:
Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:
Օրհնյալ լինեք, յոթը որդով սեղան նստեք:
Մի բարձի ծերանաք, մուրազներիդ հասնեք:
Հիվանդություն թող չլնի, ապրեք շատ ու շատ տարի:
Ոտքերդ քարին չդիպչի, երկար արև ձեզ:
Չոլը գնաք՝ կանաչ դառնա:
Աստծո աջը ձեր գլխից անպակաս լինի:
Ջրի նման երկար կյանք ունենաք, ուրախ օրով մեծանաք:
Օրհնյալ է Աստծո օրհնանքը, Աստծո խաչը միշտ ձեր վրա լինի:
Բախտավոր ապրեք, ձեր տան ծուխը չկտրվի:
Երկար արև լինեք, մազերդ չծռվի:
Սև օր չտեսնեք, հող ցանեք, ոսկի հնձեք:
Օրհնվի ձեր յոթը պորտը:
Ծաղկեք, ծլեք, ծիր-ծիրանի դառնաք:
Սեր ու միաբանություն ձեզ, Սիմեոն ծերունի դառնաք:
Ալեքսը երգում է հարսանեկան «Կոտ ու կես» երգը:
«Իսկական հարսանեկան ծես ագարակում» նախագծի շրջանակում Եվա Պապյանի մեկնաբանությունը հարսանիքի մասին:
Այսօր Նախապատրաստվւմ ենք «Իսկական Հարսանիք ագարակում» նախագծին հարսանեկան երգ-պարի ուսուցում ծրագրով հյուր էինք գնացել Արևելյան դպրոցի 5 տարեկան մեր ընկերներին: Միասին սովորեցինք Պսակ-պսակ, Այ Ֆոռկա երգերն ու Թաշկինակներով պարը: Տեսանյութը՝շուտով: