Սուտասանը

Ուսումնական արձակուրդների ընթացքում Դանիելն ու մայրիկը պարապ չեն մնացել: Դանիելը հատվածաբար նկարել է իր սիրելի հեքիաթը, հետո մայրիկի հետ հեքիաթի հերոսներին են սարքել, բեմադրել:
Դիտե՛ք Հ.Թումանյանի «Սուտասանը», ներկայացնում են Դանիել Ավետիասյանն ու մայրիկը:

Հեքիաթասացները

Այսօր մենք հյուր էինք գնացել 5-6 տարեկաններին։ Մենք նրանց համար կարդացինք «Բարեկենդանը» հեքիաթը, իսկ նրանք մեզ համար պատմեցին «Շունն ու կատուն»։

Տեսանյութը՝ Դիանա Գևորգյանի

Շնորհավոր ծնունդդ, Թումանյան պապիկ

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակն էր: Հյուսիսային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիները Թումանյանական ֆլեշմոբ էին կազմակերպել Մատենադարանի բակում: Թումանյան պապիկին շնորհավորեցինք՝ արտասանելով և երգելով նրա ստեղծագործությունները:

Ուղիղ միացում 1, 2

Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Պոչատ աղվեսը

mycollages (3)~2Արեգն ու մայրիկն ընթերցում են Հ.Թումանյանի ,,Պոչատ աղվեսը,, հեքիաթը:

Տես՝այստեղ:

Հովհաննես Թումանյան 150

Օրը՝ 19 փետրվար

Ժամը՝ 10։30 – 13։30

Վայրերը՝ Մատենադարանի բակ

Նախագծի մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-3-րդ  դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, երևանցիներ …..
Պատասխանատուներ՝դասվարներ, կազմակերպիչներ

Թումանյանական ընթերցումներ, երգեր թումանյանական ստեղծագործություններով։ Продолжить чтение «Հովհաննես Թումանյան 150»

Մեր Թումանյան պապիկը

Ուղղորդող նախագծեր՝

Թումանյան 150

Թումանյանը՝ բերանացի

Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։ Продолжить чтение «Մեր Թումանյան պապիկը»