Նպատակը՝ Նախագծային շաբաթվա ընթացքում տեխնոլոգիական, մաթեմատիկական, բնագիտական գործունեությունների արդյունքում պատրաստել թթու, որը կհամտեսենք «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի» նախագծի ժամանակ:
Տևողությունը՝ 5 օր
Ժամկետը՝
Խնդիրները, գործունեությունը
- Դիտել տեսանյութեր բանջարեղենների մթերման, պահածոյացման գործընթացի մասին (բանջարեղենի տեղափոխում բանջարանոցից պահեստ, գործարան, մթերում/ պահածոյացում, պիտակներ, բաղադրություն)
- Բանջարանոցից՝ խանութ. թթվի անցած ճանապարհը. քայլաշար ստեղծել
- Արտադրող- սպառող, պահանջարկ — առաջարկ հասկացությունների շուրջ քննարկում կազմակերպել
- Որոնել թթու պատրաստելու բաղադրատոմսեր
- Հարցազրույցներ վարել ընտանիքի կանանցից և իմանալ ընտանեկան բաղադրատոմսերի գաղտնիքները
- Ընտրել բաղադրատոմս, կազմել գնումների ցուցակ:
- Որոնել թթվի համար անհրաժեշտ բանջարեղենների օգտակար հատկությունների մասին տեղեկույթ, կիսվել բլոգում:
- Կատարել գնումներ (ընտրություն կատարել, դասավորել տոպրակի մեջ, մոտենալ կշեռքին, մոտենալ գանձապահին և գնած մթերքը հասնցել դպրոց):
- Որոշել բանջարեղենը տարաներում տեսակավորելու տարբերակներ, ստեղծել տարաներում բանջարեղենների խմբավորման օրինաչափություններ (քանակի մոտավոր գնահատում գ, առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցություն):
- Ստեղծել պիտակներ թթվի տարաների համար:
- Ստեղծել գովազային հայտարարություններ պատրաստված թթվի համար:
Ամփոփումն՝ այստեղ