Метка: Երևան 2800
Երևան 2800․Իմ թաղը կամ իմ բակը
Նպատակը՝
Ճանաչել և ուսումնասիրել սեփական թաղը(բակը), մասնակցել շրջակա միջավայրի խնամքին և բարելավմանը:
Տևողությունը՝ 1 ամիս
Սկիզբը՝ Հոկտեմբերի 10
Խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Հաղորդակցական հմտությունների զարգացում.
- Համագործակցային հմտությունների զարգացում.
- Թվային տեխնիկայից(հեռախոս, ֆոտոապարատ) օգտվելու կարողությունների զարգացում
- Հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
Աշխատանքային ուղղություններ՝
- Թաղի ամենասիրելի հատվածը
- Թաղի հեքիաթը, անեկդոտը, կենացը, ավանդապատումները
- Թաղի հայտնի դեմքերը (հերոսները, գործիչները)
- Թաղի կառույցները (կրպակ, կոշիկի վերանորոգման կետ և այլն…)
- Թաղի ծագման և անվան պատմությունը
- Թաղի խաղերը
- Թաղի զբոսայգին, ծառը
Ակնկալվող արդյունք՝
- Ֆոտոպատումների, տեսանյութերի, ռադիոնյութերի ստեղծում (հարցազրույց վերցնել ընտանիքի անդամներից կամ թաղի բնակիչներից)
- Նախագծի շրջանակում հրապարակված նյութերը
Նախագծի աղբյուրն` այստեղ