Դդումի կորիզը

Ղափամայի ծեսից առաջ մենք դպրոց փոքրիկ դդումներ տարանք: Դդումների վրա գեղեցիկ նկարեցինք, հետո դդումները կիսեցինք,  ուսումնասիրեցինք,  համտեսեցինք,  կեքսեր թխեցինք: Դդմի կորիզներով էլ պատկերներ ստացանք,  իսկ հետո ընկեր Մանուշակն ասաց,  որ դդմի կորիզները տուն տանենք և տնկենք: Ես բերեցի և տատիկիս հետ տնկեցի: Ամեն օր ջրում էի, խնամում էի և նայում,  թե ինչպես էր կորիզը աճում: Ինչպես տեսնում եք նկարում, իմ տնկած կորիզն արդեն աճել և փոքրիկ ծառ է դարձել:received_551250888708669

Փաստեր դդմի մասին

  1. Դդումներն ինչքան մեծանում են, գույնը փոխում են:
  2. Դդումը կարող է գունափոխվել սպիտակից դեղին և դեղինից նարնջագույն:
  3. Տնկվելուց չորս ամիս անց, այն պատրաստ է բերքահավաքին:
  4. Դդումները պարունակում են վիտամին Ա և կալիում:
  5. Դդումները թխվածքների, հացերի, ապուրների և այլ մթերքների բաղադրամաս են:
  6. Դդումի կորիզները կարող են բովվել ուտելու համար:
  7. Դդմի սերմերն օգտագործվում են որպես կերակուր կենդանիների համար:
  8. Դդումի 90% ջուր է:
  9. Ամենամեծ դդումը , որը երբևէ աճել է, կշռել է 517կգ
  10. Դդումը միրգ է:
  11. Դդումը կարող է տապակվել, որպես խորտիկ:
  12. Դդումը ծագել է Կենտրոնական Ամերիկայում:
  13. Դդումի ծաղիկները կարելի է ուտել:
  14. Բնիկ ամերիկացիները օգտագործել են դդմի սերմերը ուտելիքի և բժշկության մեջ:
  15. Ամերիկայում աճեցվող դդումների 90-95%-ը աճեցվում է Իլլինոիս նահանգում:
  16. Դդումի անունը ծագել է հունարեն <<փեփըն>> բառից, որը նշանակում է <<մեծ սեխ>>: