Ամանորյա ծեսը Հյուսիսային դպրոցում

Ուսումնական առաջին շրջանն ամփոփեցինք Ամանորյա ծեսով:  Մեծ ու փոքրով երգեցին,  պարեցինք, ամանորյա բարեմաղթանքներ հղեցինք միմյանց: Ավանդական ձմեռ պապու և ձյունանուշի ձիով անակնկալ այցելությունից և նվերներից ոգևորված,  վայելեցինք տոնական հյուրասիրությունն ու հրաժեշտ տվեցինք իրար:

Հրանտի ամանորյա անակնկալը

Մեր Հրանտը շատ հետաքրքիր և գեղեցիկ անակնկալ էր պատրաստել մեզ համար։ Թե ինչպես էր ստեղծել ձմեռային այգին, դիտեք ուսուցողական տեսանյութը և սովորեք։