Իմ մոլորակը տեխնոլոգիական նախագծի շրջանակներում սովորողները ոչ միայն նկարների, կավով աշխատանքի, այլև պատումների տարբերակով են ներկայացում իրենց երազանքների մոլորակների մասին։
Ավելին կարդացեք սովորողների բլոգներում՝
- Աննա Բարսեղյան — ՈՒզում եմ իմ մոլորակը լինի զվարթ ու ոչ մեկ տխուր չլինի։
- Անրի Գալուստյան — Պատերազմ ոչ մեկին չլինի և երեխաները առողջ լինեն։
- Արամ Դաղլյան — Իմ մոլորակում կա գեղեցիկ ծաղիկներ և մեկ շուն, որ կարողանում է խոսել։
- Մանե Եղիազարյան — Ես կուզեի իմ մոլորակում բոլորը նկարիչներ և նկարչուհիներ լինեին, իսկ ես լինեի թագուհին։
- Մարիա Տեր-Ստեփանյան — Ես ուզում եմ, որ իմ մոլորակում բոլոր մարդիկ սպորտով զբաղվեն, որպեսզի միշտ առողջ լինեն և ոչ մի անգամ հիվանդ չլինեն։
- Արմեն Վարդանյան — Ես ուզում եմ իմ մոլորակում շները և՛ խոսել իմանան, և՛ հաչալ։
- Մոնիկա Սուքիասյան — Ես ուզում եմ, որ իմ մոլորակում միշտ մաքուր, խաղաղ, քնքուշ և նախշուն լինի։
- Դավիթ Մնացականյան — Իմ մոլորակում բոլոր մարդիկ գիտնականներ են։
- Արամ Ներսիսյան — Ես ուզում եմ, որ իմ մոլորակում բոլորը ֆուտբոլիստներ դառնան։
- Հայկ Մկրտչյան — Ես ուզում եմ, որ իմ մոլորակում շատ ծաղիկ լինի։
- Նիկոլ Մելքոնյան — Ես ուզում եմ, որ իմ պարի մոլորակում ամեն երեխա պարի։
- Լուսիանա Պետրոսյան — Ես կուզենայի, որ իմ մոլորակում երկնքից նվերներ թափվեն։
- Լիա Մարտիրոսյան — Իմ երազանքների մոլորակում պատկերված է, որ ես արդեն մեծացել եմ։
- Մարկ Հովեյան — Ես ուզում եմ, որ իմ մոլորակում միշտ մաքուր ու սիրուն լինի։
- Եվա Հակոբյան — Ես ուզում եմ, որ իմ մոլորակում շատ սիրուն լինի։