Ուսումնական ամառ 2021

Ամառային ընթերցանություն

Սիրելի՛ սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Ջանի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին »
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Էրիխ Ռասպե «Բարոն Մյունծհաուզենի զարմանալի արկածները» Продолжить чтение «Ուսումնական ամառ 2021»

Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում

Սիրելի՛ ճամբարականներ, դասավանդողնե՛ր, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչնե՛ր, եկե՛ք ուսումնասիրենք՝ ունե՞նք մեր միջավայրում մարդիկ՝ համագյուղացիներ, հարազատներ, հարևան ու բարեկամ, ովքեր զբաղվում կամ զբաղվել են մեղվապահությամբ։ Եկե՛ք ներկայացնենք խնամքի առանձնահատկությունները՝ դիտարկելով դրանք յուրաքանչյուրի անհատական մոտեցմամբ։ Յուրաքանչյուրի փորձը, դիտարկումը կարող է կարևոր և նշանակալից լինել։ Զուգահեռ՝ կստեղծենք «Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում» հորինուկների փաթեթ՝ դիտարկելով մեր փոքրիկների պատկերացումները մեղվային ընտանիքի մասին։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի․

 

Ժամանակահատված՝ հունիս-օգոստոս
Մասնակիցներ՝  ճամբարականներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ։
Նպատակ՝ մասնակցություն Ուսումնական մեղվանոց   նախագծին, մեղվապահության առանձնահատկությունների ուսումնասիրություն, հորինուկների փաթեթի ստեղծում։ Продолжить чтение «Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում»

Հեռավար-առցանց ուսուցում․ չորրորդ շրջանի նախագծեր

Ուսուցման չորրորդ շրջան․

Ժամանակահատված՝ մայիսի 25-հունիսի 5

Կազմակերպումը՝առցանց-հեռավար

Իրականացվող նախագծեր՝

Ընտանեկան նախագծեր.

  • անհատական TV
  • ընթերցողական
  • մարզական
  • մաթեմատկական հնարքներ, խորամանկ խնդիրներ
  • տեխնոլոգիական-խոհանոցային

Ամփոփումը՝այստեղ

Մաթեմատիկական մարտահրավեր(չելենջ)

Նպատակը՝

Սովորողների մաթեմատիկական կարողությունների և հմտությունների ստուգում:

Թեմաներ՝

  • գնումներ
  • չափումներ
  • ժամ
  • խորամանկ խնդիրներ

Продолжить чтение «Մաթեմատիկական մարտահրավեր(չելենջ)»

Իմ տեխնոլոգիական հմտությունները

Նպատակը՝

Սովորողների տեխնոլոգիական հմտությունների ստուգում:

Ընթացքը՝

  • «Իմ ցուցահանդեսը» — յուրաքանչյուր սովորող բլոգում կներկայացնի տարվա ընթացքում իր նկարած նկարների (նաև paint) ցուցահանդեսը։
  • «Ես խոհանոցում» — խոհանոցային գործունեության միջոցով կներկայացնեն իրենց խոհարարական հմտությունները։
  • «Թափոնին՝ նոր կյանք» — կներկայացնեն թափոնից ստեղծված կոլաժային աշխատանքներ:
  • Կմասնակցեն «Արտ միջավայր» նախագծին:

Մարդու օրգանիզմը. Հանդիպում առողջագետ Քրիստինե Սահակյանցի հետ

Օրը՝ 7 մայիսի, ժամը՝ 13:00

Microsoft Teams հարթակում

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Հանդիպումը վարում է առողջագետ Քրիստինե Սահակյանցը (Առողջագիտական բլոգ)

Թեման՝ մարդու օրգանիզմ

Նախապատրաստական աշխատանք՝

Մինչ քննարկումը, սովորողներին ուղարկվում է հարցաշար, որով պարզում ենք մասնակիցների գիտելիքների շեմը:

Սովորողները ունեն հնարավորություն  առցանց հարցեր ուղղել առողջագետին այս հղումով: Կամ էլեկտրոնային փոստին` q.sahakyants@mskh.am:

Հարցերի ուսումնասիրությունից հետո առանձնացվում են ամենահաճախ տրվողները, որոնք նույնպես կներառվեն քննարկմանը:

Արդյունքում՝

Սովորողները կհամալրեն իրենց գիտելիքների պաշարը մարդու օրգանիզմի մասին:

Հանդիպման տեսագրությունն՝այստեղ:

 

Սասունցի Դավիթ. ուսումնական նախագիծ

Մասնակիցները՝ 3-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ մայիս

Նպատակը`ծանոթանալ էպոսին, առանձնացնել էպոսի կերպարներին, ուսումնասիրել էպոսի բառապաշարը: Продолжить чтение «Սասունցի Դավիթ. ուսումնական նախագիծ»

Իմ սիրելի մարզաձևը

Նպատակը

Ներկայացնել նախասիրած մարզաձևը: Հարստացնել ունեցած տեղեկությունները տվյալ մարզաձևի մասին:

Ընթացքը.

Յուրաքանչյուր սովորող իր նախընտրած մարզաձևի մասին համացանցից կառանձնացնի հետաքրքիր փաստեր, ռեկորդներ և այլն, կներկայացնի ռադիոնյութի, տեսանյութի կամ Power point-ի տեսքով: Եթե կլինեն մարզիկներ, ովքեր հարցազրույցի կամ տեսազրույցի միջոցով կարող են հետաքրքիր տեղեկություններ փոխանցել, կարող ենք նաև ներկայացնել մեր տեսադասերին: Продолжить чтение «Իմ սիրելի մարզաձևը»

Ելք. ուսումնական նախագիծ

IMG_20190605_132008

Ժամանակահատվածը՝ 20.04-25.05

Նպատակը՝

Սովորողները, անհատական և խմբային նախագծեր իրականացնելով, կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողությունները և ձեռբերումները։ Продолжить чтение «Ելք. ուսումնական նախագիծ»

Իմ տունը՝ մարզասրահ

Նպատակը

Ցույց տալ մարզական առօրյան, հետաքրքիր մարզական խաղեր, պարապմունքներ, վարժություններ ցույց տալ ընկերներին

Ընթացքը.

Սովորողները ցույց են տալիս, թե ինչպես են մարզվում տանը, հնարավորության դեպքում տանը ստանում են ընտանեկան մարզասրահի օրինակ՝ վազքուղի, գլուխկոնծի տալու տարածք, տարբեր մարզական խաղեր խաղալու հնարավորություններ: Եթե կարողանաք տունը վերափոխել մարզասրահի, հրաշալի կլինի):  Մարզական հմտություններ կարող են ցույց տալ նաև ընտանիքի անդամները, կարող եք ներկայացնել հարզատներից որևէ մեկի հետ մարզական պարապմունքը: Հրապարակված տեսանյութերը պետք է լինեն ուսուցողական, սովորողը ցույց տա, թե ինչպես է մարզվում կամ որևէ մարզական  գործունեություն անում:

Օգտակար տեսանյութեր 1, 2

Արդյունքը՝սովորողների մարզումները դարձնել ամենօրյա, ներկայացնել իրենց փորձը, օրինակ լինել ընկերների համար:

Ամփոփումն՝ այստեղ:

Նախագիծը՝ Մարինե Մխիթարյանի