Ուսումնական ամառ 2021

Ամառային ընթերցանություն

Սիրելի՛ սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Ջանի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին »
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Էրիխ Ռասպե «Բարոն Մյունծհաուզենի զարմանալի արկածները» Продолжить чтение «Ուսումնական ամառ 2021»

Լիլիի ճամփորդապատումները

img_20200607_181345Ճանապարհորդ Լիլին շարունակում է բացահայտել Հայաստանի հրաշք վայրերը: Այս անգամ Ամբերդ և Աղվերան կատարած ճամփորդությունների մասին է պատմում:

Աղբյուրը՝ Լիլի Մինասյանի բլոգ

Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում

Սիրելի՛ ճամբարականներ, դասավանդողնե՛ր, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչնե՛ր, եկե՛ք ուսումնասիրենք՝ ունե՞նք մեր միջավայրում մարդիկ՝ համագյուղացիներ, հարազատներ, հարևան ու բարեկամ, ովքեր զբաղվում կամ զբաղվել են մեղվապահությամբ։ Եկե՛ք ներկայացնենք խնամքի առանձնահատկությունները՝ դիտարկելով դրանք յուրաքանչյուրի անհատական մոտեցմամբ։ Յուրաքանչյուրի փորձը, դիտարկումը կարող է կարևոր և նշանակալից լինել։ Զուգահեռ՝ կստեղծենք «Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում» հորինուկների փաթեթ՝ դիտարկելով մեր փոքրիկների պատկերացումները մեղվային ընտանիքի մասին։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի․

 

Ժամանակահատված՝ հունիս-օգոստոս
Մասնակիցներ՝  ճամբարականներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ։
Նպատակ՝ մասնակցություն Ուսումնական մեղվանոց   նախագծին, մեղվապահության առանձնահատկությունների ուսումնասիրություն, հորինուկների փաթեթի ստեղծում։ Продолжить чтение «Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում»

Մարզական գործունեության կազմակերպումը 3-րդ դասարանում. 2019-2020

MyCollages (1)Քանի որ  կրտսեր դպրոցում «Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացնում ենք գործունեությունների ինտեգրումով, կարող եմ փաստել, որ սովորողները մարզվում էին ամեն օր`​ չնայած ուսումնական պլանով շաբաթական 3 դասաժամ է հատկացված: Օրը սկսում էինք առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատու դասարանի հետ նախավարժանք անելով: Օրվա ընթացքում 5-10 րոպեանոց մարզական դադարներ էինք կազմակերպում դասասենյակում, բացօթյա տանիքում, բակում: Երկուշաբթի քայլքով (հարմար հատվածներում` վազքով) գնում էինք Արևմտյան դպրոցի փակ լողավազանում լողալու, երեքշաբթի ընկեր Անուշի հետ հեծանվավարություն էինք անում, հինգշաբթի բակային, ազգային կամ էստաֆետային խաղերի օրն էր, երեքշաբթի և ուրբաթ մարզական գործունեություն ընտրած սովորողները ընկեր Անդրանիկի հետ էին մարզվում:

Продолжить чтение «Մարզական գործունեության կազմակերպումը 3-րդ դասարանում. 2019-2020»

Հետաքրքիր ընթերցանություն. Մարդու օրգանիզմը

20200605_2243061Գարիկ Մելիքյանն ակտիվորեն շարունակում է «Հետաքրքիր ընթերցանություն» ընթերցողական նախագիծը: Այս անգամ էլ թեման մարդու օրգանիզմն է:

Հետաքրքիր ընթերցանություն.բնական աղետներ

IMG_20191010_123702

Գարիկ Մելիքյանը շարունակում է «Հետաքրքիր ընթերցանություն» ընթերցողական նախագիծը: Այս անգամ թեման բնական աղետներեն են:

Երկրաշարժ

Երկնաքարեր

Ինչո՞ւ է տորնադոն այդքան վտանգավոր

Ինչո՞ւ են անտառները հրդեհում

Ի՞նչ բարձրության կարող են հասնել ալիքները

Աղբյուրը՝ Գարիկ Մելիքյանի բլոգ

Փառատոնային առցանց ճամբար

Դասավանդողի աշխատաժամանակ

Նախագծային, փառատոնային աշխատանքների ուղղություններ

Կազմակերպումը՝ ընտանեկան դպրոցներում

Հեռավար առցանց ընտանեկան ուսուցում.աշխատանքային նախագիծ. 25.05-05.06

IMG_20200524_183152
Հիմք` Աննախադեպ ուսումնական հունիս…մայիսի 25-ից

Անհատական աշխատաժամանակ

Ժամանակահատվածը՝ 25.05-05.06

Ուսումնական նախագծեր՝

Հունիսի 5-շրջակա միջավայրի խնամքի օր

Նախագծեր սովորողների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, բնակավայրում (հակաբացիլ Կոմիտաս, երգեր, պարերգեր, բացօթյա ընթերցանություն, խաղեր, շրջակայի խնամք, ծառատունկ, ընտանեկան նախաձեռնությամբ՝ բացօթյա այլ աշխատանք)։

Մարզական տեսադասեր՝ այստեղ

Առցանց հանդիպումների ժամանակացույց

2-րդ շաբաթ

Հունիսի 1, երկուշաբթի

Продолжить чтение «Հեռավար առցանց ընտանեկան ուսուցում.աշխատանքային նախագիծ. 25.05-05.06»