Այսօր մենք այցելեցինք Գաֆէսճան արվեստի կենտրոն, մասնակցեցինք «ԴիզայնԼաբ թեյնիկներ» կրթական ծրագրին։ Նախ բաժանվեցինք խմբերի, որպեսզի փոքր խմբերով մասնակցենք ծրագրին։ Մինչ առաջին խումբը կմասնակցեր ծրագրին, երկրորդ խմբով բարձրացանք Կասկադ համալիրի աստիճաններով, ուսումնասիրեցինք դրսում եղած քանդակները, հետո նաև ներսում եղած սրահներով պտտվեցինք։ Հիացանք բյուրեղյա պալատում կախված բյուրեղյա քանդակներով, Գրիգոր Խանջյան սրահի մեծ նկարով, ուսումնասիրեցինք բազմոցների հավաքածուն։
Օրը տեսանյութերում՝
- Սովորողների ճամփորդապատումները՝ ստորև
- Ռաֆայել Այվազյան
- Աննա Բարսեղյան