Հունվարյան ճամբար 2021

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 11-ից մեկնարկում են ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական, բաց ճամբարները և անհատի օժտվածության բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ամենամյա ստուգատեսները:

Դասվարի անհատական աշխատաժամանակ
Ժամանակահատվածը՝ 11.01-31.01
Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 3.3ջոկատ

Продолжить чтение «Հունվարյան ճամբար 2021»

Կախազարդերի ստեղծում.համագործակցային նախագիծ

Ժամանակահատվածը` նոյեմբերի 17

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.3 դասարան

Գործունեություն՝ «Սեբաստացու օրեր» նախագծային շաբաթվա ընթացքում կախազարդերի, կրծքազարդերի ստեղծում։ Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն և կվաճառվեն։

Համագործակցություն՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ

Նպատակը՝  սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն, մանր մոտորիկան: Նախագծի ընթացքում սովորողների հետ կստեղծենք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ (hand made) ՝ կրծքազարդեր,  որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։

  • ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն

Անհրաժեշտ նյութեր՝  կավ, թելեր ( տարբեր որակի, գույնի և հաստության), մետաղալարեր, կտավի կտոր, գուաշ, թղթեր, փայտ։

Ցուցահանդես-վաճառքը տեղի է ունենալու նոյեմբերի 22-ից սկսած։

Ամփոփում՝

Կավե կախազարդեր՝ մեր ձեռքերով

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. 2020

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են ամենասեբաստացիներին: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային, հասկանալի  դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:

Продолжить чтение «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. 2020»

Բարև 2021

Ժամանակացույց`դեկտեմբերի 1-ից 25-ը:

Մասնակիցներ՝ 3․3 դասարանի սովորողներ

Նպատակը

Սովորողներին մասնակից դարձնելով ամանորյա ծեսի նախապատրաստությանը, ներգրավելով խմբային հետազոտական աշխատանքներում,  ծանոթացնել հայկական և այլ երկրների ամանորի սովորույթներին.

Продолжить чтение «Բարև 2021»

Շնորհավորական տեսաուղերձ կրթահամալիրի տնօրենին

Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողների շնորհավորական տեսաուղերձը կրթահամալիրի տնօրենին:
Դասվարներ՝ Մանուշակ Աբրահամյան, Դիանա Գևորգյան

Մարտահրավեր (չելենջ) խորհրդանշական 65

Նպատակը՝ Անսովոր շնորհավորական տեսաուղերձի ստեղծում:

Աշխատանքային ուղղություններ՝

65 նկարով ֆոտոպատումի, ֆիլմի ստեղծում. որևէ թեմայի շրջանակներում նկարեք կամ արդեն արված նկարներից առանձնացրեք 65 նկար (ծառ, ծաղիկ, ժպտացող դեմք և այլն), ստեղծեք ֆիլմ կամ ֆոտոկոլաժ:

65 առարկայով բառի, արտահայտության դասավորում. ընտրեք համապատասխան պարագաներ (լեգոներ, կոճակներ, հատիկներ, մրգեր և այլն), հավաքեք MSKH, ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԲԼԵՅԱՆ և այլն բառեր, «Ես սեբաստացի եմ» արտահայտությունը։ Նկարեք ընթացքը, ստեղծեք ֆիլմ կամ ֆոտոպատում:

Ստեղծված ֆիլմերը հրապարակեք youtube-ում, սոցցանցերում, ուսումնական բլոգներում #Բլեյանի-դպրոց հեշթեգով։

Հղումն ուղարկեք m.abrahamyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Սեպտեմբերի 1՝ գիտելիքի օր

Ուսումնական նախագիծ

սեպտեմբերի 1․ գիտելիքի, գրի և դպրության օր
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողներ, ընտանիքներ

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սեբաստացիներն ընտանիքով, նախագծային խմբով գրոհում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։

Продолжить чтение «Սեպտեմբերի 1՝ գիտելիքի օր»

Դասարանական օրացույց 2020-2021

Ուսումնական օրացույց 2020-2021

ԻՄԱՑՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ.

ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ- ԴԵԿՏԵՄԲԵՐ

Продолжить чтение «Դասարանական օրացույց 2020-2021»