Ատամի մասին

«Գիտե՞ս, որ․Ատամիկ» նյութն ընթերցելուց հետո փորձեցինք զրույցի միջոցով ամփոփել․․․

Реклама

«Արի՛, ընկերանանք…» նախագծի իրականացում

Վերջապես ծանոթացա Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկանների հետ: Վերջապես, որովհետև ինչ որոշել էի նրանց հետ ընկերանալ, մտածում էի, թե ինչպես թափանցեմ նրանց մոլորակ և ամենակարևորը, ինչպես նրա անդամը դառնամ: Պարզվում է այնքան էլ դժվար չէր, որովհետև «բլբլիկներս» շատ հաճույքով ինձ ընդունեցին: Ծանոթացանք, խաղացինք, ընկերացանք, մեր ընկերության խորհրդանիշ ծաղիկը տնկեցինք, փոքրիկ բռերով ջրեցինք և իհարկե պայմանավորվեցինք խնամել: Ինչքան շուտ մեծանա ծաղիկն, այնքան մեր ընկերությունն ավելի ամուր կլինի:

Это слайд-шоу требует JavaScript.

Դիտեք «Բարև, ես քեզ նվիրում եմ… » խաղը:

Լսեք նաև մեր զրույց-քննարկումը «Ի՞նչ գույն ունի ընկերությունը…» թեմայով:

Նախագիծը`այստեղ