Սուտասանը

Ուսումնական արձակուրդների ընթացքում Դանիելն ու մայրիկը պարապ չեն մնացել: Դանիելը հատվածաբար նկարել է իր սիրելի հեքիաթը, հետո մայրիկի հետ հեքիաթի հերոսներին են սարքել, բեմադրել:
Դիտե՛ք Հ.Թումանյանի «Սուտասանը», ներկայացնում են Դանիել Ավետիասյանն ու մայրիկը:

Հեքիաթասացները

Այսօր մենք հյուր էինք գնացել 5-6 տարեկաններին։ Մենք նրանց համար կարդացինք «Բարեկենդանը» հեքիաթը, իսկ նրանք մեզ համար պատմեցին «Շունն ու կատուն»։

Տեսանյութը՝ Դիանա Գևորգյանի

Շնորհավոր ծնունդդ, Թումանյան պապիկ

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակն էր: Հյուսիսային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիները Թումանյանական ֆլեշմոբ էին կազմակերպել Մատենադարանի բակում: Թումանյան պապիկին շնորհավորեցինք՝ արտասանելով և երգելով նրա ստեղծագործությունները:

Ուղիղ միացում 1, 2

Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Պոչատ աղվեսը

mycollages (3)~2Արեգն ու մայրիկն ընթերցում են Հ.Թումանյանի ,,Պոչատ աղվեսը,, հեքիաթը:

Տես՝այստեղ:

Հովհաննես Թումանյան 150

Օրը՝ 19 փետրվար

Ժամը՝ 10։30 – 13։30

Վայրերը՝ Մատենադարանի բակ

Նախագծի մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-3-րդ  դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, երևանցիներ …..
Պատասխանատուներ՝դասվարներ, կազմակերպիչներ

Թումանյանական ընթերցումներ, երգեր թումանյանական ստեղծագործություններով։ Продолжить чтение «Հովհաննես Թումանյան 150»