Միջավայրի խնամք

Այսօր բակի հերթապահները մենք էինք. : Նախ օգնեցինք վարպետ Հովհաննեսին ճեպուղու քարերը տեղափոխել,  հետո բակի թափված տերևները հավաքեցինք և լցրեցինք հումուսի վրա:

Թափոնների տեղափոխում

Այսօր թափոնների տեղափոխման գործը մեզ էր վստահված:   Աշխատասեր մրջյունների նման օգնեցինք ընկեր Հայկուհուն և ընկեր Ռիմային թափոնները մեքենայի մեջ տեղափոխել:

Ձմեռային ճամբար. Օր 1- ին

Ընդհանուր տոնական պարապմունքից հետո կարոտած զրույցի ընթացքում պատմեցինք մեր տոնական օրերի,  նվերների,  կարդացած հեքիաթների մասին:  Նախաճաշից հետո էլ նորոգեցինք հեծանիվներն ու վարեցինք արգելքները շրջանցելով:

Ամանորյա ծեսը Հյուսիսային դպրոցում

Ուսումնական առաջին շրջանն ամփոփեցինք Ամանորյա ծեսով:  Մեծ ու փոքրով երգեցին,  պարեցինք, ամանորյա բարեմաղթանքներ հղեցինք միմյանց: Ավանդական ձմեռ պապու և ձյունանուշի ձիով անակնկալ այցելությունից և նվերներից ոգևորված,  վայելեցինք տոնական հյուրասիրությունն ու հրաժեշտ տվեցինք իրար:

Այցելություն գրադարան

Այսօր «Ես՝ ընթերցող» նախագծի շրջանակներում այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Սովորողները ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, բաժանորդագրվեցին և իրենց նախընտրությամբ ուսումնական արձակուրդներին ընթերցելու համար գրքեր վերցրեցին։

Մի քանի խորհուրդ Եվայից

Մեր Եվան շատ պարտաճանաչ է։ Երեկ մայրիկի հետ բանջարեղենի խանութից բանջարեղենի գներն էր ճշտում, իսկ այսօր տատիկի հետ արդեն թթու է դրել։