Անհրաժեշտ պարագաների ցանկ

Ուսումնական պարագաներ

Նկարչական  ալբոմ

Գունավոր մատիտներ, յուղամատիներ

Ջրաներկ, գուաշ, ջրաման, վրձին

Սև մատիտ, ռետին, սրիչ

Մկրատ, սոսինձ

Գունավոր թղթեր

Սպիտակ թղթեր A4, A5

Անհատական համակարգիչ

Մարզական պարագաներ

Մարզական թեթև կոշիկներ, հագուստ, սրբիչ, գլխարկ

Լողազգեստ, լողաթափ, ռետինե գլխարկ, սրբիչ

Գունավոր շապիկ (ուսումնական ճամփորդությունների, սպորտլանդիաների համար)

Անհրաժեշտ պարագաներ ինքնասպասարկման համար

Անհատական ջրի շիշ

Չոր և խոնավ անձեռոցիկ

Անհրաժեշտ պարագաներ ուսումնական ճամփորդությունների համար

Արշավային պայուսակ, կոշիկներ, գլխարկ

Հեռադիտակ, խոշորացույց, կողմնացույց

Ամառային ճամբար․ Հունիսի 19

Այսօր Մանկավարժական նորարարության բաց ճամբար «Բարեկամություն 2018». հունիսյան հավաքի երկրորդ օրն էր։ Ընկեր Նարինեի ու ընկեր Շուշանիկի հետ լավ մարզվելուց և խաղալուց հետո, գնացինք կինո Հայաստան՝ մուլտֆիլմ դիտելու։ Շատ հետաքրքիր և զվարճալի մուլտֆիլմ էր։ Ուրախ տրամադրությամբ, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ բաժանելով՝ վերադարձանք և վազեցինք լողավազան։

 

Это слайд-шоу требует JavaScript.

Մարզական խաղեր

Մարզական խաղեր

Խաղ 1

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Տարբերակ 2

Կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած փուչիկը պայթեցնել:

Խաղ 2

Մասնակիցները, փուչիկը ոտքերով պահած, ցատկելով շրջանցում են բուլավան, փուչիկը ձեռքում պահած՝ վազելով վերադառնում և փոխանցում են ընկերոջը։

Խաղ 3

Միանգամյա բաժակի վրա անցք ենք ծակում, պարանն անցկացնում մեջը։ Այդ պարանները կապում ենք լողավազանի վրա։ Մասնակիցները ջրային ատրճանակով կրակելով բաժակին, փորձում են բաժակը մի ծայրից մյուսը հասցնել։

Խաղ 4

Մասնակիցները, ձեռքում ջրով լի բաժակ պահած, վազելով հասնում են եզրագծի դույլի մոտ և դատարկում բաժակում մնացած ջուրը: Որ թիմի դույլն ամենաշուտը լցվեց, այն թիմն էլ հաղթում է:

 

Խաղ 5

Մասնակիցները բաժանվում են զույգերի։ Զույգերից մեկը փորի վրա պառկում է գետնին, մյուսը բռնում է նրա ոտքերից։ Գետնին պառկած մասնակիցը, ընկերոջ օգնությամբ, ձեռքերով առաջ շարժվելով, հասնում է դույլին և բերանում պահած փոքր գնդակը (կամ ուրիշ առարկա) գցում մեջը։

Խաղ 6

Մասնակիցները բաժանվում են զույգերի: Զույգերից մեկը փակ աչքերով  փորձում է խնձոր (կամ ուրիշ միրգ) կերակրել դիմացը կանգնած ընկերոջը։

Խաղ 7

Մասնակիցները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր խմբի երկուական օղակ է տրվում։ Մասնակիցը մտնում է առաջին օղակի մեջ, իսկ երկրորդը դնում է իր օղակին կից։ Ցատկելով հաջորդ օղակի մեջ՝ նախորդը կից տեղափելով հասնում է եզրագծին։

Խաղ 8

Խաղ 9

 

Ապրիլիկ. Հեծանվավարության ստուգատեսի ամփոփում

Հեծանիվներով  և ինքնագլորներով շրջանցեցինք եկեղեցու բակի ավազանը և գրանցեցինք հետևյալ արդյունքները՝

Բեգլարյան Կարեն — 22 վրկ (երկանիվ)
Ավետիսյան Սլավիկ — 26 վրկ (երկանիվ)
Հարությունյան Համլետ- 39 վրկ (երկանիվ)
Սաֆարյան Նորայր — 49 վրկ(քառանիվ)
Պապյան Եվա — 47վրկ(քառանիվ)
Կարապետյան Միլենա — 60 վրկ(քառանիվ)
Գրիգորյան Էլլա — 72 վրկ(քառանիվ)
Դանիելյան Ռոբերտ — 67 վրկ(քառանիվ)
Մովսիսյան Դավիթ -90 վրկ(ինքնագլոր)
Հակոբյան Դավիթ Վահեի-41 վրկ(քառանիվ)
Տոնյան Դավիթ — 45 վրկ(քառանիվ), 30 վրկ(ինքնագլոր)
Կիրակոսյան Տարոն — 49 վրկ(քառանիվ), 37 վրկ(ինքնագլոր)
Հակոբյան Էմիլ-  49 վրկ(քառանիվ)
Գրիգորյան Տիգրան — 82վրկ (քառանիվ)
Պողոսյան Դավիթ — 47վրկ(քառանիվ)