Ատամների խնամք

Այսօր Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում առողջագետ Քրիստինե Սահակյանցն ու Քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները մեզ էին այցելել։ Նրանք մեզ սովորեցրեցին, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ատամները։ Խոսել-քննարկելուց բացի միասին տեսանյութ դիտեցինք, իսկ հետո ատամի խոզանակի և գուաշների օգնությամբ թղթի վրա ցույց տվեցինք, թե ինչ սովորեցինք։ Արդյունքում շատ գեղեցիկ նկարներ ստացվեցին։

Մայիսյան հավաք․ երրորդ շաբաթվա ամփոփում

17.05` Հազարան հավքի էսքիզներ

18.05` Մարմնամարզության դահլիճում

19.05` Կախարդական թռչունը

20.05` Պատրաստվում ենք ճամփորդությանը

21.05` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գաֆէսճան արվեստի կենտրոնում

Այսօր մենք այցելեցինք Գաֆէսճան արվեստի կենտրոն, մասնակցեցինք «ԴիզայնԼաբ թեյնիկներ» կրթական ծրագրին։ Նախ բաժանվեցինք խմբերի, որպեսզի փոքր խմբերով մասնակցենք ծրագրին։ Մինչ առաջին խումբը կմասնակցեր ծրագրին, երկրորդ խմբով բարձրացանք Կասկադ համալիրի աստիճաններով, ուսումնասիրեցինք դրսում եղած քանդակները, հետո նաև ներսում եղած սրահներով պտտվեցինք։ Հիացանք բյուրեղյա պալատում կախված բյուրեղյա քանդակներով, Գրիգոր Խանջյան սրահի մեծ նկարով, ուսումնասիրեցինք բազմոցների հավաքածուն։

Օրը տեսանյութերում՝

Տաթև Աթոյանի տեսապատումը

Հազարան հավք-կախարդական թռչուն.էսքիզներ

«Հազարան հավք»   նախագծի շրջանակներում այսօր նկարեցինք մեր կախարդական թռչունների էսքիզները, որպեսզի հաջորդ հանդիպման ընթացքում պատկերենք կավի վրա։

Մայիսյան երկրորդ շաբաթվա ամփոփում

Օր 1-ին` Նամակ ընկերոջս

Օր 2-րդ` Նախապատրաստվում ենք Համբարձման ծեսին

Օր 3-րդ` Մարդու օրգանիզմը.համագործակցային նախագիծ

Օր 4-րդ` Համբարձման ծեսը Զովաբերում

Օր 5-րդ` Ճամփորդապատումներ

Համբարձման ծեսը Զովաբերում

Այսօր «Գագարին» նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների հետ հյուր էինք գնացել Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց։ Դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողների հետ նամակագրության միջոցով արդեն հասցրել էինք ծանոթանալ։ Շրջայցից հետո արդեն ընկերացած սովորողներն ավելի հարազատ դարձան Զովաբերի «Պապե ծառ» կոչվող մատուռի բարձունքը հաղթահարելու ընթացքում։ Մատուռում երգեցինք ուսումնական ժամերգության երգերից, դե իսկ կանաչ բնության գրկում տոնեցինք Համբարձման ծեսը։

Նախագին՝ այստեղ։

Ամփոփ տեսանյութը` Անուշ Թորոսյանի

Զովաբերի դասվարներ` ընկեր Սահակյանն ու ընկեր Առաքելյանը ներկայացրեցին մատուռի ստեղծման պատմությունը։

Ուսումնական ժամերգություն «Պապե ծառ» մատուռի մոտ

Մարդու օրգանիզմը

Այսօր «Մարդու օրգանիզմը» նախագծի շրջանակում այցելեցինք Միջին դպրոց, որտեղ ընկեր Քրիստինեի և 7.7 դասարանի սովորողների շատ հետաքրքիր զրույց-քննարկում ունեցանք։ Դասասենյակում դրված մարդու օրգանների մուլյաժները ցուցադրելով ընկեր Քրիստինեն ներկայացնում էր մարդու օրգանիզմի առանձնահատկությունները, օրգանների կարևորությունը։

Դիտեք` ֆոտոպատումը

Տեսանյութը `

Նամակ անծանոթ ընկերներին

Գագարին նախագծի շրջանակներում մայիսի 13-ին այցելելու ենք Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղ։ Գյուղի միջնակարգ դպրոցի 2-3-րդ դասարանցիների հետ տոնելու ենք Համբարձման ծեսը։ Սովորողներն իրար դեռ չեն ճանաչում, բայց մեծ ցանկություն ունեն ընկերանալու։ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն այսօր նամակներ գրեցին իրենց ապագա ընկերներին։ Նամակում պատմում են իրենց մասին։

Սովորողների նամակներն իրենց բլոգներում․