Մայիսյան 14- րդ հավաք. Օր 2- րդ

Այսօր հերթական անգամ այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Այս անգամ մեր նպատակն էր հանրագիտարաններից առանձնացնել ծաղիկների մասին տեղեկություններ։ Նախ տիկին Նոննան մեզ սովորեցրեց, թե ինչպես հանրագիտարանից գտնենք մեզ անհրաժեշտ տեղեկությունը, որից հետո մենք փորձեցինք ծաղիկների մասին եղած տեղեկություններից առանձնացնել մեզ անհրաժեշտ հատվածները։ Առանձնացրած հատվածները նկարեցինք, որպեսզի մեդիաընթերցարան ստեղծելու ընթացքում օգտագործենք։

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Մայիսյան 14-րդ հավաք

Ժամանակահատվածը՝ 13.05 — 17.05

Հյուսիսային դպրոցի ծրագիրը

Աշխատանքային նախագիծը

ԾՐԱԳԻՐ`

Օր 1-ին՝ Մայիսի 13՝Տրիաթլոն՝ քայլք-վազք-լող

Օր 2-րդ՝ Մայիսի 14՝ Ես՝ ընթերցող

Օր 3-րդ՝ Մայիսի 15՝ Լուսանկարչական պլեներ

Օր 4-րդ՝ Մայիսի 16՝ Մարզատոն

Օր 5-րդ՝ Մայիսի 17՝ Մեդիաընթերցարանների ստեղծում

Ընթացիկ նախագծեր՝

Ամփոփումն՝այստեղ

Մեդիաընթերցարանների ստեղծում

Մայիսյան 14-րդ հավաք. մայիսի  17՝ 11:00-12:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային  2.1 դասարանցիներ
Պատասխանատու՝ Մանուշակ Աբրահամյան

Ծրագրում՝

  • Մեդիաընթերցարանների ստեղծում (տեղեկատվական և հորինուկներ)

Անհրաժեշտ գործիքներ՝

նոթբուք-նեթբուք-համակարգիչ

Արդյունքում՝

  • Ստեղծված պրեզենտացիանների հրապարակում դասարանական բլոգում։

Տրիաթլոն՝ Քայլք+Վազք+Լող

Մայիսյան 14-րդ հավաք. մայիսի  15` 09:30-11:30
Վայրը՝ Հյուսիսային դպրոցից — Արևմտյան դպրոց 

Մասնակիցներ՝ Հյուսիսային  2.1 դասարանցիներ
Պատասխանատու՝ Մանուշակ Աբրահամյան

Ծրագրում՝

  • Քայլք-վազք-ով անցնել Հյուսիսային դպրոց — Արևմտյան դպրոց ճանապարհը
  • Մասնակցել լողուսուցման պարապմունքին
  • Վերադարձ

Ընթացքում՝

  • ժամանակի գրանցում, հաշվում, համեմատում

Անհրաժեշտ նյութեր ուսապայուսակում՝

  • Լողի պարագաներ (լողազգեստ, սրբիչ, լողաթափեր, ռեզինե գլխարկ)
  • անձեռոցիկ, ջուր

Արդյունքում՝

  • Օրվա մասին պատումների, ֆոտոշարի հրապարակում դասարանական բլոգում։

Լուսանկարչական պլեներ.

Մայիսյան 14-րդ հավաք. մայիսի  15` 11:00-12:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի լանջեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային  2.1 դասարանցիներ
Պատասխանատու՝ Մանուշակ Աբրահամյան

Ծրագրում՝

  • «Ծաղիկ» նախագծի շրջանակներում ծաղիկների դիտարկում, լուսանկարում
  • Լուսանկարների տեղափոխում ուսումնական գործիքի մեջ
  • Համապատասխան նկարների տեղադրում Մեդիաընթերցարան

Անհրաժեշտ նյութեր՝

Հեռախոս, պլանշետ, ֆոտոապարատներ

Արդյունքում՝

  • Ֆոտոշար դասարանական բլոգում։

Ես՝ընթերցող.

Մայիսյան 14-րդ հավաք. մայիսի  14` 12:00-13:00
Վայրը՝ «Տիգրան Հայրապետյան»գրադարան

Մասնակիցներ՝ Հյուսիսային  2.1 դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան

Նպատակը՝ Ընթերցանության խթանում, «Ծաղիկ» նախագծի շրջանակներում տեղեկատվական նյութի ձեռքբերում

Ծրագրում՝

  • Ծանոթացում հանրագիտարաններին
  • Տեղեկատվական նյութերի ընթերցում
  • Անհրաժեշտ տեղեկության առանձնացում