Ծնողական սեմինար

Հարգելի՛ ծնողներ, հոկտեմբերի 29-ին,  ժամը` 12.00-ին  հրավիրում եմ ծնողական հավաք-քննարկման:

Հանդիպման վայրը՝  Հյուսիսային  դպրոց
Օրակարգում՝

 

Մայիսյան 14- րդ հավաք. Օր 2- րդ

Այսօր հերթական անգամ այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Այս անգամ մեր նպատակն էր հանրագիտարաններից առանձնացնել ծաղիկների մասին տեղեկություններ։ Նախ տիկին Նոննան մեզ սովորեցրեց, թե ինչպես հանրագիտարանից գտնենք մեզ անհրաժեշտ տեղեկությունը, որից հետո մենք փորձեցինք ծաղիկների մասին եղած տեղեկություններից առանձնացնել մեզ անհրաժեշտ հատվածները։ Առանձնացրած հատվածները նկարեցինք, որպեսզի մեդիաընթերցարան ստեղծելու ընթացքում օգտագործենք։

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Աշխատանքային նախագիծը՝ այստեղ

Օր 1-ին՝ Մարզական ստուգատեսին ընդառաջ. Հեծանվավարություն

Օր 2-րդ՝ Դիջի-մարդուկներ

Օր 3-րդ՝ Համագործակցություն 2+2.Կավագործություն Արևելյան  դպրոցի 2.3 դասարանի հետ

Օր 4-րդ՝ Ուսումնական ճամփորդություն Կինո Հայաստան. «Գրինչ»մուլտֆիլմի դիտում

Մարզական ստուգատես 2019

Պաշտոնական կայք՝ www.sportseducenter.wordpress.com

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ մարմնամարզություն, լող, հեծանիվ, տրիաթլոն մարզաձևերի  ներդրումը, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:
Продолжить чтение «Մարզական ստուգատես 2019»

Մայիսյան 13-րդ հավաք

 Ուսումնական նախագիծ
Ժամանակահատված՝ մայիսի 14-18
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Թեմա՝ «Ես կարողանում եմ»
Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների  2017-2018 ուսումնական տարվա արդյունքների  ամփոփում, ներկայացում
Արդյունքում՝ ցուցահանդեսի կազմակերպում, դասարան համույթի ելույթ, մեդիաայբբենարանների ստեղծում
Հավաքի ընթացքում իրականացվող նախագծերը՝ Մայիսիկ ստուգատես, Աղայան+Ռոդարի նախագիծ, Ուրախ մեդիաայբբենարան

Продолжить чтение «Մայիսյան 13-րդ հավաք»

Վերապատրաստում.օր 1-ին

Այսօր նախադպրացական հաստատություններում աշխատողների վերապատրաստման 2018թ. 1-ին փուլն էր: Մեզ միացած վերապատրաստվողների հետ  կավով հարսի ու փեսայի տիկնիկներ ծեփեցինք, ճաշեցինք, որից հետո նրանց զարմացրեցինք, թե ինչ հմտությամբ ենք կիրառում մեր ուսումնական գործիքները:

Это слайд-шоу требует JavaScript.

Մարզատոն

Մասնակիցներ՝Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայր՝Հյուսիսային դպրոցի տանիք
Ժամանակ՝ Նոյեմբերի 15, ժամը՝ 11:00-12:00

Հիգիենայի կանոններ

Ուտել մարզվելուց մոտ 1 ժամ առաջ, մարզասրահ մտնել փոքրիկ սրբիչներով և մի շիշ ջրով՝անհրաժեշտության դեպքում մի քանի կում խմելու համար, երկար մազերը հավաքել, չկրել որևէ աքսեսուար՝ ժամացույց, թևնոց, վզնոզ, մատանիներ, ականջօղեր, գրպանները դատարկել: Մարզահագուստը և մարզակոշիկները լինեն հարմար, թեթև, հասարակ: Արգելվում է մաստակ ծամել: Մարզվելուց անմիջապես հետո սառը ջուր չխմել:

Մարզասրահում ունենալ առաջին բուժօգնության պարագաներ՝ յոդ, բամբակ, վիրակապ:

Պարապմունքից անմիջապես հետո փոխել խոնավ շապիկը, մարզահագուստը, լվացվել:

Անհրաժեշտ մարզագույք՝ պլաստմասե օղակներ, բուլավաներ, գնդակներ, ներքնակներ

Նկարագրություն` Продолжить чтение «Մարզատոն»