Ֆոտոպատումը`այստեղ։
Рубрика: Կոմիտաս
Կոմիտասյան երգերի հակաբացիլները
Կոմիտաս.Սար-սար
Կոմիտասյան երգերի տեքստեր
Արև, արև, եկ, եկ
Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք:
Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Ձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Այբ, բեն, գիմ
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:
Եվ, օ, ֆե:
Կաքավիկ
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան նարգիզ նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Դան, դան
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Փողցեփողոց ման կու գեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:
Պուտուկ փլավ էփեցի,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Կոլոտ հավուն կերցուցի:
Կոլոտ հավուն կերցուցի:
Եղնիկ
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:
Սար, սար
Սար, սար,
Ես սարերի ծաղիկն եմ,
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:
Սար, սար,
Ժամի դըռնեն դուրս ելա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:
Սար, սար,
Էն սարին սար չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ տըղին լավ չեմ ասի:
Սար, սար,
Հաց եմ թըխել փըրփըրի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ խոսողը քըրքըրի:
Սար, սար,
Ես սարերի ծաղիկն եմ,
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:
Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,
Կըռացա քար վեր առա զարկելու համար:
Այ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,
Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:
Այ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Կոմիտասյան օրեր
Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:
Տևողությունը՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 18
Խնդիրները՝
- Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ Կաքավիկ, Ձիուկ, Հոյ Նազան, Սոնա Յար, այբ-բեն-գիմ, Լորիկ, Եղնիկ
- Կարդալ, հասկանալ, բերանացի անել նոր երգերի խոսքերը. Կռունկ ծափ տուր ու թռի, Սար-սար, Հոպ, թռի
- Կարդալ, լսել Կոմիտասի մասին
- Ունկնդրել երաժշտություն՝ 6 պար, 7 երգ
- Նկարել երաժշտության ներքո
- «Բարձունքի նվաճում» ճամփորդության ընթացքում տարածել Կոմիտաս
- Այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ