Զատկական ասիկներ, խաղեր

***
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է: Продолжить чтение «Զատկական ասիկներ, խաղեր»

,,Ուրախ մաթեմատիկա,, ուսումնական խաղեր

Ուսումնական խաղեր՝ 

Գումարում 100-ի սահմանում

Հանում. 100-ի սահմանում

Գումարում — խճանկար 100-ի սահմանում

Հանում — խճանկար 100 -ի սահմանում

Բազմապատկում

Բաժանում

Բազմապատկում — խճանկար 

Բազմապատկում — խճանկար 2

Բաժանում — խճանկար

Ժամացույց

Հետաքրքրաշարժ բուրգ

Ուշադրությանը, հիշողության, տրամաբանության զարգացմանն ուղղված խաղեր

Երկրաչափական պատկերներ

Продолжить чтение «,,Ուրախ մաթեմատիկա,, ուսումնական խաղեր»

Ազգային խաղեր

Ծիսական խաղ

Երեխաները չարխափաններով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով շրխկացնում և աղմկում են:

Ներկաներից մեկը հարցնում է.
— Ի՞նչ եք անում:
— Մուկն ենք բռնում:
— Որ ի՞նչ անեք:
— Որ ուղարկենք:
— Ու՞ր:
— Մկստան:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ցուրտն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Իր երկիրը՝ հյուսիս:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ծուլությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Օվկիանոսի հատակ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Փնթիությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Խոզերի մոտ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Անկարգությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Կապիկների մոտ:

Այսպես կարելի է շարունակել, մինչև կհոգնեն կամ կպարզեն, որ այլևս ոչինչ չմնաց քշելու: Նշվածների փոխարեն կարելի է քշել այն, ինչն ավելի հարմար կգտնեն (իրենց ընկերների վատ արարքները, դժվար, տհաճ և այլ երևույթներ): Продолжить чтение «Ազգային խաղեր»