Ընտրության խմբեր

Ընտրություն՝

3-րդ շրջան՝

Բանավոր Մաթեմատիկա՝

  1. Մինասյան Լիլի
  2. Խաչատրյան Արեգ
  3. Պապյան Եվա
  4. Մելիքյան Լեո
  5. Կիրակոսյան Տարոն
  6. Մուրադյան Նռանե
  7. Հակոբյան Դավիթ

Տեխնոլոգիա՝

  1. Մելիքյան Գարիկ
  2. Գրիգորյան Տիգրան
  3. Պետրոսյան Մարկ
  4. Ավետիսյան Դանիել
  5. Խալաթյան Արփի
  6. Տոնոյան Արեգ
  7. Մելիքյան Ալեքս
  8. Մուրադյան Էյվա
  9. Մելքոնյան Նարե

Մարզական՝

  1. Կարապետյան Միլենա
  2. Դավթյան Հովհաննես
  3. Նահապետյան Տիգրան
  4. Մուրադյան Խաչատուր
  5. Սեփխանյան Արտաշես
  6. Հակոբյան Գեորգի
  7. Գևորգյան Ալեքսանդր

Продолжить чтение «Ընտրության խմբեր»

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան

2019 — 2020 թ. ուսումնական փաթեթ

Ուսումնական ռեսուրսներ 3-րդ դասարանի համար

Հայոց լեզու 3

Մաթեմատիկ 3 (Շաղիկ)

Մաթեմատիկա 3

Բանավոր մաթեմատիկա

Ընթերցարան 3 (1-ին մաս)

Ընթերցարան 3 (2-րդ մաս)

Արևքուրիկ 3

Մատենիկ 3

Դոնալդ Բիսեթի հեքիաթների ընթերցարան

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2-րդ դասարան

Աղբյուրն ՝այստեղ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը  ուսումնական պլանով նախատեսված առարկաների ինտեգրված ուսուցումն է: Продолжить чтение ««Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2-րդ դասարան»

Ծնողական սեմինար․11․06․2018

Հարգելի ծնողներ, հունիսի 11-ին, ժամը 16։00-ին, հրավիրում ենք սեմինար-քննարկման։

 

Ծանոթացեք՝

Ուսումնական պլան

1-3-րդ դասարաններ

Բովանդակություն Շաբաթկան ժամաքանակը
I II III
Ընդհանուր բաղկացուցիչ
Մայրենի 5 5 5
Անգլերեն 2 2 2
Ռուսերեն 2 2 2
Մաթեմատիկա 4 4 4
Ես և շրջակա աշխարհը 2 2 2
Երաժշտություն, պար 2 2 2
Կերպարվեստ, տեխնոլոգիա 2 2 2
Ֆիզկուլտուրա 3 3 3
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր 1 1 1
Սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 2 2 2
Ընդամենը 25 25 25
Տնային ուսումնական աշխատանք
Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
  2. Կրթական ծրագիր ընդունվում է այն սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին.
  • մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը 6 տարեկան դարձող երեխան,
  • համապատասխան դասարանի սովորողը (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան դասարան` սահմանված կարգով)։
    Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։
  1. Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  2. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։
  3. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  4. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, երկարացված օրվա ծրագրի, ուսումնական նախագծերի) ուսումնական օրացույցով։ Դրանցով որոշվում են ուսումնական պարապմունքները և ճամբարները, ստուգատեսները, ծեսերը, տոները, ուսումնական այլ հավաքները։
  5. Ուսումնական տարին սկսվում է 2017թ. օգոստոսի 30-ին, կազմված է չորս շրջանից՝
  • առաջին՝ 2017թ. օգոստոսի 30-2018թ. հունվարի 8,
  • երկրորդ՝ հունվարի 9-հունվարի 29,
  • երրորդ՝  հունվարի 30-մայիսի 28,
  • չորրորդ` մայիսի 29-հունիսի 15:
  1. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:
  2. 2018թ. հունվարի 9-ից 26-ը, մայիսի 29-ից հունիսի 8-ը կրթական ծրագիրը, սահմանված կարգով, կազմակերպվում է նախագծային ուսուցման ճամբարում:
  3. 2017թ. սեպտեմբերի 4-8-ը, նոյեմբերի 6-10-ը, 2018թ. ապրիլի 2-6-ը, մայիսի 14-18-ը կրթական ծրագիրը կազմակերպվում է նախագծային ուսուցման ստուգատեսով։
  4. 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը, 2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը, հունիսի18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով:
  5. Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը:
  6. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  7. Մեդիագրադարանը, դպրոցի գրադարանը, դասավանդողների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  8. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով։
  9. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:
  10. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար ձևերով։
  11. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:
  12. Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
  13. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավման նախագծեր:
  14. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների և գույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
  15. Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։
  16. Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:
  17. Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  18. «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից:
  19. «Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, դասարանական երգչախումբ։
  20. «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
  21. Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև բազմամարտի նախագծերը, քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:
  22. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
  23. Տնային ուսումնական աշխատանքը սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ լրացուցիչ աշխատանք է, ամենամսյա ֆլեշմոբներ։
  24. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ծրագիրը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։
  25. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
  26. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
  27. Տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական ծրագրերով:
  28. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:
  29. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են նրա կամ դասարանի, անհատական բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։

Աղբյուրը՝  Ուսումնական պլանով որոշված կարգեր

Ծնողական սեմինար.19.12

Հարգելի ծնող, դեկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, հրավիրում եմ ծնողական սեմինար-քննարկման:

Օրակարգում`

  1. Ուսումնական առաջին շրջանի ավարտ
  2. Ուսումնական հունվար
  3. Ամսիկներ
  4. Ամանորյա ծես
  5. Ուսումնական արձակուրդ

 

«Ուրախ մեդիաայբբենարան » նախագիծը

Նախագծի թեմա՝ տառաճանաչություն

Նպատակը՝  Անհատական մեդիաայբբենարանների ստեղծում

Լեզվագործունեություն

Քանի որ կրթահամալիրում տառաճանաչությունն իրականացվում է բառուսուցման միջոցով, նախատեսվող բառաշարքերը` Продолжить чтение ««Ուրախ մեդիաայբբենարան » նախագիծը»