Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները

Եռալեզու ընթերցողական նախագիծ՝

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Համագործակցություն Մարինե Մխիթարյանի, Լուսինե Լալազարյանի հետ

Ժամանակահատվածը՝ ապրիլ

Էլեկտրոնային գիրքն ՝այստեղ

Արդյունքում՝

Աուդիոնյութերի, տեսանյութերի ստեղծում:

Արդյունքներն՝ այստեղ:

Ստեղծված ուսումնական նյութերի փաթեթ

Ստեղծագործական աշխատանքներ՝

Թռչող կղզին
Ելակի ծառերի անտառում
Ծիծաղի փոթորիկը

Ընթերցասերները նորից գրադարանում են

MyCollages

Այսօր ուսումնական արձակուրդներին ընդառաջ նորից այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Մեր սիրելի և համբերատար տիկին Նոննան ներկայացրեց գրքերի ցանկը, որոնք կարող էինք տուն տանել ընթերցելու համար: Նորից հիշեցինք գրքերն ընթերցելու և պահպանելու կանոնները: Նշված տեսականուց ընտրեցինք մեզ հետաքրքրող գրքերը, գրանցեցինք և ուրախ վերադարձանք դպրոց:

Ֆոտոպատումն՝ այստեղ:

Գիտելիքի օր։ Սեպտեմբերի մեկ

Առաջարկում ենք ընտրել գրքերի հետևյալ ցանկից։

Ես՝ընթերցող.

Մայիսյան 14-րդ հավաք. մայիսի  14` 12:00-13:00
Վայրը՝ «Տիգրան Հայրապետյան»գրադարան

Մասնակիցներ՝ Հյուսիսային  2.1 դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան

Նպատակը՝ Ընթերցանության խթանում, «Ծաղիկ» նախագծի շրջանակներում տեղեկատվական նյութի ձեռքբերում

Ծրագրում՝

  • Ծանոթացում հանրագիտարաններին
  • Տեղեկատվական նյութերի ընթերցում
  • Անհրաժեշտ տեղեկության առանձնացում

 

Պատմում է Եվա Պապյանը

20190208_123026~2Այսօր  ես իմ դասարանի հետ գնացել էի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան: Այնտեղ շատ սրահներ կային: Այդ մեծ շենքը բաղկացած էր հինգ հարկից: Այնտեղ մենք մտանք ձայնադարան,  այնտեղի գրադարանավարուհին մեզ ցույց տվեց ձայնասկավառակները, ձայնադարանից օգտվելու կանոնները և մեզ համար երգ միացրեց, մենք պարեցինք:  Հետո մտանք մուլտֆիլմի սրահ, որտեղ նայեցինք «Շունն ու կատուն», «Գտնված  երազը»մուլտֆիլմերը: Ես շատ ուրախ եմ, որ այցելեցի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան: Այնտեղ կես միլիոնից ավել գրքեր կային: Գրադարանում միայն թույլատրվում է մեծի անձնագրով կամ ծննդյան վկայականով գիրք վերցնել, գիրքը կարելի է տանը պահել տասնհինգ օր, եթե չես հասցնում կարդալ գրադարանը քեզ ավելացնում է ևս տասնհինգ օր: Ես գիտեմ, որ գրադարանում պետք է չզրուցել կամ եթե զրուցում են շշուկով, գիտեմ նաև որ  գրադարանում պետք է հանգիստ շարժվել: Գիտեմ նաև որ ազգային գրադարաները  երկուսն են, բայց ես գիտեմ մեկը, Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանը: Գիտեմ որ, եթե գրադարանը լինում է մարզում կոչվում է մարզային գրադարան, քաղաքինը՝  քաղաքային գրադարան: Ես եղելեմ նաև Մայր դպրոցի Տիգրան Հայրապետյան գրադարանում, բայց ամենալավը Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանն է, որովհետև այնտեղ շատ լավ էր: Ես այնտեղ շատ լավ օր անցկացրեցի և հաստատ էլի կայցելեմ:

Անակնկալ նվեր Դանիելից

Այսօր Դանիելը մեզ անակնկալ նվերներ էր պատրաստել: Գրախանութից, իր հավաքած գումարով, բոլորիս համար գնել իր սիրելի գիրքը՝ «Փոքրիկ Իշխան»-ը: Պարզվում է նա որոշել էր գիրքը կարդալ, բայց չէր ուզում միայնակ կարդալ: Երեխաներին նվերը շատ դուր եկավ: Նրանք էլ որոշեցին Դանիելին միանալ,  գիրքը կարդալ:

Տպավորություններ գրադարան այցելությունից

Մենք շատ են սիրում ընթերցել։ Դեկտեմբերի 20-ին հերթական անգամ այցելեցինք Տիգրան Հայրապետյան գրադարան։ Հանձնեցինք նախորդ անգամվա վերցրած գրքերն ու նոր գրքեր վերցրեցինք ուսումնական արձակուրդների ընթացքում ընթերցելու համար։