Ֆոտոպատումն`այստեղ:
Рубрика: Դդմածես
Կախարդական դդումը
Ստեղծագործական աշխատանքները սովորողների բլոգներում՝
Դդում + Մաթեմատիկա
Կշռում ենք.
Դդումի կորիզը
Ղափամայի ծեսից առաջ մենք դպրոց փոքրիկ դդումներ տարանք: Դդումների վրա գեղեցիկ նկարեցինք, հետո դդումները կիսեցինք, ուսումնասիրեցինք, համտեսեցինք, կեքսեր թխեցինք: Դդմի կորիզներով էլ պատկերներ ստացանք, իսկ հետո ընկեր Մանուշակն ասաց, որ դդմի կորիզները տուն տանենք և տնկենք: Ես բերեցի և տատիկիս հետ տնկեցի: Ամեն օր ջրում էի, խնամում էի և նայում, թե ինչպես էր կորիզը աճում: Ինչպես տեսնում եք նկարում, իմ տնկած կորիզն արդեն աճել և փոքրիկ ծառ է դարձել:
Դդմանկարչություն
Դդմապատումներ
Հրանտ Մինասյան — Քաղցր դդում
Մի դդում շատ էր սիրում քաղցր բաներ ուտել։ Մի օր նա կերավ տան բոլոր քաղցրավենիքները։ Եվ ինչպես բոլոր բկլիկ բալիկների, այնպես էլ մեր դդմիկի ատամը ցավաց ու ընկավ։
Այդ օրվանից հետո դդմիկը սկսեց ամեն առավոտ և երեկոյան մաքրել ատամները:
Խաչատուր Մուրադյան-Դդմիկը
Լինում է, չի լինում մի դդում: Դդումը շատ է սիրում բուսնել: Նա աճում էր ծառի վրա: Մի օր սոված երեխաները գողանում են դդումին, որ ուտեն: Հենց ուզում են կիսել, նա փախնում, փրկվում է և նորից շարունակում է բուսնել:
Եվա Պապյան-Իմաստուն դդումը
Լինում է, չի լինում մի դդում է լինում: Նա 90 տարեկան է լինում: Նա մտածում է, որ շուտով կմահանա, բայց պարզվում է, որ այդ դդումը կախարդական էր, իսկ նա դրա մասին չգիտեր: 10 տարի հետո նա դարձավ 100 տարեկան և նոր հասկացավ, որ կախարդական է: Նա շատ ուրախացավ և իր հարազատների հետ ծնունդը տոնեց: Նրանք ուրախացան, բայց ցավոք դա սուտ էր: Նա լսել էր, բայց դա ուրիշի մասին էր: Ցավոք նա 10 օր հետո մահացավ և այս հեքիաթը տխուր վերջացավ: Իսկ այդ դդումի անումը Իմաստուն էր:
Արփի Խալաթյան-Վախենալու դդումը
Կար-չկար մի վախենալու դդում կար: Նա շատ էր սիրում բոլորին վախեցնել Հելուինին, իսկ մյուսները սիրում են վախենալ և վախեցնել դդումին: Դդումը մենակ էր դրա համար նա քնում էր, ո հանգստանա: Նա քնած էր մինչև Հելուինը:
Դանիել Ավետիսյան-Ծիծաղելի դդումը
Լինում է, չի լինում մի դդում: Այս դդումը շատ ծիծաղելի էր. գնաց, գնաց ընկավ ու քնեց, խաղալու ժամանակ հանկարծ գնդակները ընկան գլխին, բոլորը ծիծաղեցին ինքն էլ ուրախացավ:
Միլենա Կարապետյան-Ալեքս անունով դդումը
Լինում է, չի լինում մի Ալեքս անունով դդում է լինում: Նա շատ է սիրում երեխաների հետ խաղալ: Մի օր էլ երեխաները նրան նեղացրեցին: Նա գնաց իր տուն և էլ չխաղաց երեխաների հետ:
Էյվա Մուրադյան-Սիրունիկ դդումիկ
Լինում է, չի լինում մի սիրունիկ դդումիկ է լինում: Էս դդումին խանութից գնում են և տանում տուն: Տանն ասում են, որ վաղը կկտրեն ու կուտեն: Հենց դդումը լսում է, միանգամից վախենում է: Երբ վաղը եկավ, մարդը եկավ, որ դդումին կտրի: Դդումը լաց եղավ ու արագ փախավ:
Լիլի Մինասյան- Ուժեղ դդումը
Լինում է, չի լինում մի փոքրիկ դդում է լինում: Մի անգամ մեծ դդումները ծիծաղեցին նրա վրա: Նա վիրավորվեց և հեռացավ մեծ դդումներից: Անցան աշունն ու ձմեռը, եկավ գարունը: Իրենց վիրավորելու պատճառով առաջինը մեծ դդումներին քաղեցին: Փոքր դդումը իր համր նոր ընկեր գտավ:
Դդմակերպարներ
Դդումով կեքսեր Վերոնիկայից
Վերոնիկան ու տատիկը շատ հետաքրքիր դդումով կեքսի բաղադրատոմս են հորինում։ Գիտեք շատ համեղ էր, մենք փորձել ենք։
Դդմաջեմ՝ Դավիթից
Դավիթն ու եղբայրը դդմաջեմ են պատրաստում։