Рубрика: Գիտես, որ․․․
Թռչուններ
Գիտե՞ս, որ.Կրիա
№6 Գիտե՞ս, որ․Փիղ
Փղերն աշխարհի ամենամեծ ցամաքային կենդանիներն են։ Նրանք կարող են կշռել մինչ 12 տոննա։ Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի։ Ականջներով փղերը հով են անում և պաշտպանվում միջատներից։ Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է։ Նա շատ զգայուն է ․կարող է գետնից մանր հատիկներ բարձրացնել, մի փունջ խոտ պոկել, կամ էլ հաստ ճյուղ պոկել բարձր ծառից։ Այս հսկա կենդանին սնվում է խոտով և տերևներով։ Օրական նա ուտում է 45-450կգ կեր և խմում 100-300լիտր ջուր։
№5 Գիտե՞ս, որ․․․Ջայլամ
Ջայլամն ամենամեծ թռչունն է, քաշը հասնում է մինչև 132 կգ-ի, իսկ հասակը՝ 1,5-3մ-ի։ Ջայլամի ձուն ամենամեծն է։ Նրա մեկ ձվով պատրաստած ձվածեղը հավասար է 25 հավի ձվից պատրաստած ձվածեղի։ Ջայլամները սնվում են մրգերով, ծաղիկներով, մեկ-մեկ էլ միջատներով։ Որպեսզի սնունդը լավ մարսվի, մանր քարեր են կուլ տալիս։ Նրանց ստամոքսում մինչև 1 կգ քար կարելի է գտնել։ Թեև ջայլամները թռչուններ են, բայց թռչել չգիտեն։ Ջայլամի թաթերին 2-ական մատ կա։ Ասում են, թե դա օգնում է նրան արագ վազել։
№ 4 Գիտե՞ս, որ․․․ Ընձուղտ
Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է։ Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը։ Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով։ Նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը։ Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը։ Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն։ Սիրտը 11կգ է, իսկ լեզուն՝ 50 սմ։ Նա նաև սուր տեսողություն ունի և արագավազ է։
Գիտե՞ս, որ. Ատամիկ
№ 3 Գիտե՞ս, որ․․․Կատու
Կատուները 3 անգամ ավելի լավ են լսում, քան մարդը է, իսկ հոտառությունը 14 անգամ ավելի ուժեղ է, քան մարդունը։ Կատուները զարմանալի գիշերային տեսողություն ունեն։ Որոշ կատուներ էլ կարողանում են տարբերել գույները։ Նրանց աչքերի գույնը տարիքի հետ կարող է փոխվել։ Կատուները քնում են օրը 16 ժամ։
Նորածին կատվիկները ոչինչ չեն տեսնում և չեն լսում։ Նրանք աչքերը բացում են 7 օրականում, սկսում են լսել 2 շաբաթական հասակում, իսկ քայլել սկսում են 21 օրականում։
№2 Գիտե՞ս, որ․․․Շուն
Շները մարդու լավ բարեկամներն են։ Շների նախնահայրը գորշ գայլն է։ Շների ավելի քան 400 տեսակ կա։ Նրանք լավ զարգացած տեսողություն ունեն, կարողանում են տարբերել կարմիր և կանաչ գույները։ Հոտառությունը 100 անգամ ավելի ուժեղ է, քան մարդունը։ Լսողությունը շատ սուր է։ Շները հրաշալի վազում և լողում են։
№ 1Գիտե՞ս, որ․․․Զատիկ
Զատիկներին անվանում են նաև զատկաբզեզներ։ Նրանց կարելի է հանդիպել այգիներում, պուրակներում, բանջարանոցներում։ Հայաստանում տարածված է զատիկների 73 տեսակ։ Նրանց մարմինը կլոր է կամ օվալաձև, մեջքը ուռուցիկ է ու կարմիր գույն ունի, վրան էլ՝ գրեթե միշտ 7 սև կետ։ Զատիկների մեծ մասը օգտակար է․ ոչնչացնում է մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատներին։