Բնագիտական փորձեր Ալեքսից

Համագործակցություն 2+2.Արևմտյան դպրոցի 2․2 դասարանի հետ

Բնագիտականփորձեր Դավիթից

Ներկայացնում են Դավիթ Հակոբյանն ու մայրիկը

 

Բնագիտական փորձ Միլենայից

Ներկայացնում են Միլենա Կարպետյանը և մայրիկը

Բնագիտական փորձեր Արտաշեսից

Ներկայացնում են Արտաշես Սեփխանյանն ու մայրիկը

Թղթե փակիչը

Սառույց ձկնիկը

Բնագիտական փորձեր Եվայից

Ներկայացնում են Եվա Պապյանն ու մայրիկը

Կաթով նկարչություն

Պարող կոպեկը

Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2019

Պաշտոնական կայք`  hakobhakobyan.mskh.am

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Վայրը՝

  • Դպրոցը բնագիտական-տեխնիկական լաբորատորիա
  • Բնագիտական արհեստանոց տանը

Ստուգատեսի համար նախատեսված նախագծեր՝

Ընթացքը՝

  • բնագիտական փորձեր, ռոբոտների, լեգոների հավաքում
  • բնագիտական փորձերի իրականացում, արդյունքների գրանցում
  • ուսուցողական և զարգացնղ խաղերի ստեղծում
  • ընտանեկան բնագիտական փորձերի տեսանյութերի ստեղծում

Գիտե՞ս, որ.Կրիա

Կրիան սողուն է: Կրիաները լինում են ցամաքային, ջրային և ծովային: Ոսկրային ամուր զրահը պաշտպանում է  նրան թշնամիներից: Ցամաքային տեսակների զրահները ուռուցիկ են, ջրայիններինը տափակ, շրջհոսուն:
  Ցամաքային կրիաների վերջույթները սյունաձև կառուցվածք ունեն: Ջրային տեսակների մատների միջև կան լողաթաղանթներ, իսկ ծովային կրիաների վերջավորությունները թիակաձև են` լողալու հարմար: Ունեն երկար պարանոց և շարժուն գլուխ: Ատամների փոխարեն կրիաների մետ եղջերային եզրեր են: Լսողությունը թույլ է, փոխարենը ունի լավ տեսողություն:
 Ապրում են մինչև 300 տարի: Ցամաքային տեսակները սնվում են բուսական կերով, իսկ ջրայինները` ձկներով  և ջրային այլ կենդանիներով:
Տարվա ցուրտ եղանակներին նրանք ավազի մեջ փոսեր են փորում և քուն են մտնում:
  Հայտնի է մոտ 210 տեսակ:

№6 Գիտե՞ս, որ․Փիղ

Փղերն աշխարհի ամենամեծ ցամաքային կենդանիներն են։ Նրանք կարող են կշռել մինչ 12 տոննա։ Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի։ Ականջներով փղերը հով են անում և պաշտպանվում միջատներից։ Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է։ Նա շատ զգայուն է ․կարող է գետնից մանր հատիկներ բարձրացնել, մի փունջ խոտ պոկել, կամ էլ հաստ ճյուղ պոկել բարձր ծառից։ Այս հսկա կենդանին սնվում է խոտով և տերևներով։ Օրական նա ուտում է 45-450կգ կեր և խմում 100-300լիտր ջուր։