Բանավոր մաթեմատիկա

Զատկական խնդիրներ

  1. Պարտեզում մեկ շարքով տնկած 45 վարդի թուփ կար: Զատիկը նստած էր վերջից 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ սկզբից 24-րդի վրա էր: Պարտեզում զբոսնելիս որի՞ն ավելի շուտ կհանդիպես:
  2. Տատիկը հավկիթների կեսը ներկեց կարմիր, մյուս կեսի կեսը՝ դեղին, իսկ մնացած 9 հավկիթը՝ կանաչ: Ընդամենը քանի՞ հավկիթ ներկեց տատիկը:
Продолжить чтение «Բանավոր մաթեմատիկա»

Բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2020-2021 ուսումնական տարի

Դասընթացի նպատակն է.

զարգացնել աշակերտի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Դասընթացի խնդիրներն են.

սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Продолжить чтение «Բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն»