Օգոստոսյան մուտքի ճամբար. 26.08-28.08

IMG_20190605_132008

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով

Ժամանակահատված․ օգոստոսի 26-28, ժամը 10։00-13։00

Մասնակիցներ. կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ Продолжить чтение «Օգոստոսյան մուտքի ճամբար. 26.08-28.08»

Реклама

Это слайд-шоу требует JavaScript.

Բարձունքի հաղթահարում. ամփոփում

Ուսումնական ճամփորդություն Արայի լեռ. Ծաղկեվանք

Նախագիծն՝ այստեղ

Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի, Լյոլյա Դալլաքյանի (Դանիելի մայրիկ), Օֆելյա Կարապետյանի (Միլենայի մայրիկ)

Ծաղկեվանքում՝

Զրույց Ծաղկեվանքի բակում՝

Ճամփորդական դիտարկումներ՝

Ճամփորդների տպավորությունները՝

Это слайд-шоу требует JavaScript.

Հարս ու փեսա ենք ծեփում

Հարսանեկան ծեսին ընդառաջ ընկեր Ալիսայի հետ ծեփեցինք ընկեր Սեդայի և ընկեր Սմբատի կերպարները:

 

Բարձունքի հաղթահարում.Արայի լեռ,Ծաղկեվանք

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

Продолжить чтение «Բարձունքի հաղթահարում.Արայի լեռ,Ծաղկեվանք»

Հարսանեկան օրհնանքներ

Օրհնվեք, ձեր օջախը շեն մնա, ձեր մինը հազար դառնա:

Շեն մնաք, ծլեք, ծաղկեք, զորանաք:

Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:

Օրհնյալ լինեք, յոթը որդով սեղան նստեք:

Մի բարձի ծերանաք, մուրազներիդ հասնեք:

Հիվանդություն թող չլնի, ապրեք շատ ու շատ տարի:

Ոտքերդ քարին չդիպչի, երկար արև ձեզ:

Չոլը գնաք՝ կանաչ դառնա:

Աստծո աջը ձեր գլխից անպակաս լինի:

Ջրի նման երկար կյանք ունենաք, ուրախ օրով մեծանաք:

Օրհնյալ է Աստծո օրհնանքը, Աստծո խաչը միշտ ձեր վրա լինի:

Բախտավոր ապրեք, ձեր տան ծուխը չկտրվի:

Երկար արև լինեք, մազերդ չծռվի:

Սև օր չտեսնեք, հող ցանեք, ոսկի հնձեք:

Օրհնվի ձեր յոթը պորտը:

Ծաղկեք, ծլեք, ծիր-ծիրանի դառնաք:

Սեր ու միաբանություն ձեզ, Սիմեոն ծերունի դառնաք: