Ուսուցման 4-րդ շրջանի ամփոփում

Հունիսյան ուսումնական ճամբարի աշխատակարգ

Արդյունքում՝

Ջան, նորից լողում ենք

Ատամների խնամք.համագործակցային նախագիծ Քրիստինե Սահակյանցի հետ

Հունիսի 1-ն ու Հակաբացիլ Կոմիտասի ամփոփում

Հունիսյան ճամբարի 3-րդ օրվա ամփոփում

Համագործակցային նախագիծ 2.1 դասարանի հետ

Նկարում ենք «Հազարան հավք» գրատաժ ոճով

Զովաբերցիները՝ Հյուսիսում

Ճամբարային 2-րդ շաբաթվա ամփոփումը ֆոտոպատումով

Համերգ-ցուցադրություն՝ Հակաբացիլ Կոմիտաս+Հազարան հավք

Սովորողների հաշվետվությունները

Զովաբերցիները՝ Հյուսիսում

Այսօր համագործակցային նախագծի շրջանակներում հյուրընկալեցինք Զովաբեր գյուղի Եղիշե Չարենց դպրոցի 2-3-րդ դասարանցիներին։ Համբարձման ծեսը՝ բարձունքին նախագծի շրջանակներում մայիսի 13-ին հյուրընկալվել էինք նրանց և արդեն ընկերացել էինք։ Ընկերներին ջերմ դիմավորեցինք, շրջեցինք, ներկայացրեցինք Հյուսիսային դպրոցը։ Շրջայցից հետո Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում Հազարան հավք․կախարդական թռչուն ծեփեցինք։

Ընկեր Հասմիկի հետ «Հակաբացիլ Կոմիտաս»-յան երգեր սովորեցինք, թռչունների բազմաձայն երգչախումբ ստեղծեցինք։

Միասին ճաշելուց հետո էլ զովացանք բացօթյա լողավազանում, վայելեցինք սառը պաղպաղակն ու ողջունեցինք տիար Բլեյանին։

Ուսումնական բլոգի ստեղծում

Համագործակցային նախագծի շրջանակներում այսօր Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներին օգնեեցինք բլոգ ստեղծել և բլոգում առաջին հրապարակումն արեցինք:

Տեսանյութը՝Կարինե Մամիկոնյանի

Հունիսյան ճամբարի 3-րդ օրվա ամփոփում

Օրը սկսեցինք «Հակաբացիլ Կոմիտաս»-յան ընդհանուր պարապմունքով։ Մայիսյան ֆլեշմոբի խնդիրների քննարկումից հետո զովացանք լողավազանում, մրգային աղցան ու կերպարներ պատրաստեցինք, համտեսեցինք։

Հունիսի 1-ն ու Հակաբացիլ Կոմիտասի ամփոփում

Հակաբացիլ Կոմիտասի նախագծով այսօր Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տոնեցինք Հունիսի 1-ը։ Երգեցինք, գունավոր կավիճներով նկարեցինք, պղպջակներ փչեցինք, իսկ ամենատպավորիչը տեր Վարդանի շնորհավորանքն ու օրհնանք էր։

Ֆոտոպատումն`այստեղ։

Սովորող-սովորեցնող նախագիծ. Զովաբեր գյուղի 2-3-դ դասարանցիների հետ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Օրը՝ հունիսի 9

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դսարանցիներ, Զովաբերի դպրոցի 2-3-րդ դասարանցիներ

Նպատակ՝ Կարողությունների փոխանցում, ընկերության ամրապնդում

Продолжить чтение «Սովորող-սովորեցնող նախագիծ. Զովաբեր գյուղի 2-3-դ դասարանցիների հետ»