Այսօր համագործակցային նախագծի շրջանակներում հյուրընկալեցինք Զովաբեր գյուղի Եղիշե Չարենց դպրոցի 2-3-րդ դասարանցիներին։ Համբարձման ծեսը՝ բարձունքին նախագծի շրջանակներում մայիսի 13-ին հյուրընկալվել էինք նրանց և արդեն ընկերացել էինք։ Ընկերներին ջերմ դիմավորեցինք, շրջեցինք, ներկայացրեցինք Հյուսիսային դպրոցը։ Շրջայցից հետո Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում Հազարան հավք․կախարդական թռչուն ծեփեցինք։
Ընկեր Հասմիկի հետ «Հակաբացիլ Կոմիտաս»-յան երգեր սովորեցինք, թռչունների բազմաձայն երգչախումբ ստեղծեցինք։
Միասին ճաշելուց հետո էլ զովացանք բացօթյա լողավազանում, վայելեցինք սառը պաղպաղակն ու ողջունեցինք տիար Բլեյանին։