Բարձունքը` Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր՝ Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք, ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա
Օրը` հունիսի 8
Մասնակիցներ`
Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ և ծնողներ
Ճամփորդության երթուղին՝
Երևան (Րաֆֆու փողոց) — Լուսագյուղ — Թուխ Մանուկ — Լուսագյուղ — Տառերի պուրակ — Երևան (Րաֆֆու փողոց)
Նպատակը՝
Բարձունքի հաղթահարում նախագծի իրականացում
Խնդիրները՝
- Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն
- Քննարկման արդյունքում վերհիշել բարձունք հաղթահարելու կանոններ (չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար)
- Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու հմտությունները
- Զարգացնել խմբով աշխատելու, ճամփորդելու, տեսածը, լսածը, ձեռքբերած տեղեկությունները անհատական բլոգում ամփոփելու կարողություններ
Ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
- արևապաշտպան գլխարկ
- հեռադիտակ, խոշորացույց
- ջուր
- բրդուճներ
- անձեռոցիկ
- հեռախոս, ֆոտոապարատ
- միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ
Նախապատրաստական աշխատանք
- Տեղեկատվական նյութի ընթերցում, քննարկում
- Քարտեզի ուսումնասիրություն
- Եղանակի դիտարկումներ
- Կրթահամալիրի սովորողների ճամփորդական տեսանյութի դիտում
- Ճամփորդական կանոնների վերհիշում
- Ուսումնական նյութերի վերհիշում՝
Վերելքի ընթերցումների ընտրանի
Երաժշտական ուղեցույց
Ընթացք
- Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
- Կանգառ Լուսագյուղի վերջնամասում, տեղանքի դիտում
- Քայլք բարձունքն ի վեր Թուխ Մանուկ եկեղեցի
- Դադար բարձունքին՝ Թուխ Մանուկ եկեղեցու բակում
- Միջավայրի խնամք․
- Նախաճաշ բարձունքին
- Հակաբացիլ Կոմիտասի երգերի կատարում
- Ընթերցումներ
- Ֆոտոպլեներ բարձունքից
- Եկեղեցու բակի դիտակետից հեռադիտակներով մոտակա բարձունքների դիտում
- Քայլք բարձունքն ի վար
- Կանգառ Տառերի պուրակում
- Ֆոտոպլեներ
- Վերադարձ
Ամփոփում
- Սովորողներն իրենց բլոգում հրապարակում են ճամփորդապատումները՝ պատումի, ֆոտոպատումի, տեսանյութի կամ ձայնանյութի տեսքով։
- Ամփոփումների փաթեթն ամբողջացվում է դասարանական բլոգում, ենթակայքում։
Ամփոփումը դասարանական բլոգում՝ այստեղ։