Համբարձման ծես․համագործակցային նախագիծ

Գագարին նախագիծ․ կրթական փոխանակումներ, համագործակցային նախագիծ

Օրը՝  մայիսի 13

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 16։00

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Զովաբեր գյուղ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների և Զովաբերի գյուղի միջնակարգ դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողներ, ծնողներ

Նախագծի պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան, Հասմիկ Մաթևոսյան, Անուշ Թորոսյան, Աննա Ֆրանգյան, Զովաբերի միջնակարգ դպրոցի 2-3-րդ դասարանների դասվարներ` Սվետլանա Սահակյան, Նարինե Առաքելյան

Նպատակը.

Նախապատրաստական աշխատանքներ

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը 
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
  • Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների և Զովաբերի միջնակարգ դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողները միմյանց նամակներ են գրում։ Դասվարները նամակների փաթեթները ուղարկում են իրար, որպեսզի մինչ հանդիպումը սովորողները հեռավար ծանոթանան իրենց ապագա ընկերների հետ։

Ընթացքը` մայիսի 13-ին

  • 9:30 — մեկնում Հյուսիսային դպրոցից
  • 11:30 — ծանոթացում, շրջայց Զովաբերի միջնակարգ դպրոցում
  • 12:00 — միջավայրի խնամք
  • 12:30 — բացօթյա նախաճաշ
  • 13:00 — 14:30 — Համբարձման ծես / ծաղկեպսակների հյուսում, երգ, պար, համբարձման, մարզական խաղեր/
  • 14:30 — նամակների փոխանցում
  • 15:00 — մեկնում Զովաբերից

Արդյունքում՝

սովորողը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Ուսումնական նյութեր՝

Համբարձման ծիսական երգեր,

Հեյ իմ նազան իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Այ, արևը

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
Խընձորը ծառի վըրա,
Այ արևը, արևը,
Սոխակը սարի վըրա:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Արև ելավ էն սարից,
Այ արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարից:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Հենց որ ծագի արևը,
Այ արևը, արևը,
Քեզի ղըրկեմ բարևը:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Հոյ, Մարիամա

Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Ծաղիկ ունիմ, ալա է,
Ալա չէ, ալվալա է,
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Նռան հատիկ, լալա է:
Լուսնակը բոլորել է,
Ամպի մեջ մոլորել է,
Մայրամի պարի համար
Զուռնաչուց խըռովել է:


Համբարձման ծիսական ասիկներ, խաղիկներ

Վիճակ, վիճակ, ծաղկավիճակ,
Շալե շապիկ, նախշուն կոճակ
 Եզան տարան տիրոջ դուռը,
 Ճատկին զարկին կարմիր նուռը,

Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ, Ոսկի կոճակ:

Արև դիպավ էն սարին,
 Աստված դուռ բանա բարի

Աստված մեզ տա թող բարին,
 Մեր մուրազը կատարի:

Էսօր մեծ Համբարձում է,
Ծաղիկների հարցում է,
Աստված երկինք համբարձվավ
Ամենքի բախտ բարձավ։

Տեսեք վիճակն ի՞նչ կուզի,
Սրտի ուզածն ի՞նչ ի,
Սարերով ցորեն կուզի,
Արտերով գարի կուզի:

Դուռը բացեք, մարդ եկավ,
Սինին լիքը վարդ եկավ,
Գովեմ, գովեմ, ում գովեմ,
Մեր ․․․ին գովեմ։

Համբարձման խաղեր

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, պատումի տեսքով:

Ստեղծված նյութեր՝

Նախապատրաստական փուլ.

  1. Նամակ անծանոթ ընկերոջս (3-րդ դասարան)
  2. Նամակ ընկերոջս (2-րդ դասարան)
  3. Մեդիաէջեր(2-րդ դասարան)
  4. Համբարձման երգերի ուսուցում՝

Ամփոփումը դասարանական բլոգում՝ այստեղ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s