Ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլի 7
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները:
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
- հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում
Միջավայրը՝ դպրոց, տուն, բակ-պարտեզ
Անհրաժեշտ գործիքներ, պարագաներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Նախագծի իրականացման ընթացքը
Նախագծի հիմնական թեմաներն են մայրիկն ու գարունը:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի.
Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա
- Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)
- Մայրիկագովք. ցուցահանդես
- Ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում նվիրված մայրիկներին, գարնանը
Տեխնոլոգիա + մեդիա
- Բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային, շարժական)
- Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով, գունավոր մատիտներով
Բնագիտություն + մեդիա
- Գարնանային երկրագործական աշխատանքներ բակ-պարտեզում
- Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում
- Ծաղկատունկ, ծառատունկ
- Ուսումնական ճամփորդություններ երևանյան զբոսայգիներ՝ պլեներ, գարնանային զարթոնքի դիտարկում
Արդյունում՝
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում։